Խաչելություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչելության տեսարան

Խաչելություն, մահապատժի պատմական տեսակ։ Մահապատժի այս տեսակը հայտնի էր Բաբելոնում, Պաղեստինում, Կարթագենում։ Սակայն մի քիչ ուշ այն մեծ տարածում գտավ Հին Հռոմում, որտեղ այն դարձավ դաժան, խայտառակ և տաժանալից մահվան տեսակ։ Նմանատիպ մահապատիժների էին արժանացնում ծայրահեղ վտանգավոր հանցագործներին՝ ապստամբներին, դավաճաններին, ռազմագերիներին, ավազակներին և փախստական ստրուկներին։