Սիմոն Կանանացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիմոն Կանանացի (Սիմոն (Շմավոն)` արամ. «ունկնդրում»հուն.՝ Σίμων ο Κανανίτης), ըստ Նոր Կտակարանի` Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը:

Բովանդակություն

Սիմոն Կանանացին Նոր Կտակարանում [խմբագրել]

Ավետարաններում հիշատակվում է բերվող առաքյալների ցուցակներում (Մատթ. 10:, Մարկ. 3:18, Ղուկ. 6:15), ինչպես նաև Գործք առաքելոցում (1:13): «Կանանացի» մականունը, որ հաճախ կարծվում է որպես «Քանանի երկրից սերած» կամ «Կանա քաղաքի բնակիչ», իրականում արամերեն բառ է, որ նշանակում է «նախանձահույզ»: Դեռևս 6թ.-ից Հրեաստանում գոյություն ուներ Նախանձահույզների կուսակցությունը («զելոտների» հրեական կրոնական խմբավորումը), որի Գալիլեացի տաքարյուն հետևորդները ջանք չէին խնայում ժողովրդի միջից վերացնելու օտար լուծը և օտարամոլ հրեաներին: Ըստ ժամանակակից ուսումնասիրողների Սիմոն Կանանացին այդ կուսակցության հետևորդ էր և կուսակցությունից էր ստացել «Կանանացի» մականունը (հմմտ. Ղուկ. 6:15):

Սիմոն Կանանացին Ավանդության մեջ [խմբագրել]

Շմավոն առաքյալի քարոզչության մասին պատմում է «Սիմոնի և Հուդայի չարչարանքները» վերնագրով պարականոն գրվածքը, ըստ որի առաքյալը Հուդա-Թադեոսի հետ քարոզել և նահատակվել է Պարսկաստանում: Ըստ ավանդության նա քարոզել է Հրեաստանում, Եգիպտոսում և Լիբիայում, հնարավոր է: Առապելական տեղեկություններ կան, որ այցելել է Բրիտանիա: Նահատակվել է սղոցվելու միջոցով Կովկասի Սև ծովի ափամերձ շրջաններում:

Հիշատակության օրը [խմբագրել]

Սուրբ Սիմոն Կանանացի առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և Վերափոխմանը Երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը` Թովմաս, Հակոբոս Ալփյան առաքյալների հետ միասին նույն օրը: Հույն Եկեղեցին տոնում է մայիսի 10-ին, Լատին Եկեղեցին` հոկտեմբերի 28-ին:

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Աստուածաշունչ Մատեան Հին եւ Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:
  2. Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997:
  3. Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010:
  4. Новый библейский словарь, часть 1, Санкт-Петербург, 1999г.