Սեղբեստրոս I
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեղբեստրոս I (լատ.՝ Silvester I; ՞ — 335թ. դեկտեմբերի 31), Հռոմի պապ 314թ. առ 335 դեկտեմբերի 31: Հաջորդել է Միլտիադեսին: Ընդհանրական եկեղեցու տոնելի սուրբ: Նրա կյանքի մասին ստույգ քիչ բան է հայտնի:
Նրա պապ լինելու ընթացքում Հռոմում կառուցվել են մի շարք եկեղեցիներ, այդ թվում՝ Լատերանի Սբ Հովհաննեսը, Սբ Պետրոսի բազիլիկ եկեղեցին:
501-08թթ. կազմված «Սբ. Սեղբեստրոսի վարքը» միջնադարում թարգմանվել է ասորերեն, հունարեն և հայերեն (հայերեն թարգմանությունը՝ 678թ.[1]):