Իննոկենտիոս I (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իննոկենտիոս I (4-րդ դար, Ալբանո-Լացիլե, Հռոմեական կայսրություն - մարտի 12, 417[1], Հռոմ, Հռոմեական կայսրություն)՝ Հռոմի Պապ 401 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 417 թվականի մարտի 12-ը[2]:

Իննոկենտիոս I
լատին․՝ Innocentius PP. I
40-րդ Հռոմի Պապ
401 թվականի դեկտեմբերի 22 — 417 թվականի մարտի 12
Եկեղեցի՝ Հռոմեա-կաթոլիկական եկեղեցի
Նախորդող՝ Անաստաս I
Հաջորդող Զոսիմոս
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ 4-րդ դար
Ալբանո-Լացիալե
Մահ մարտի 12, 417[1]
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Թաղված է Stiftskirche St. Anastasius und St. Innocentius
Հայր Անաստաս I (Հռոմի պապ)


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Liber Pontificalis-ի տվյալների՝ Իննոկենտիոսը ծնունդով Հռոմի մոտակայքում գտնվող Ալբանոյից էր՝ Իննոկենտիոս անունով մեկի որդին, սակայն ըստ նրա ժամանակակից  Հիերոնիմոս Ստրիդոնացու՝ նա եղել է նախորդ պապ Անաստատ I-ի որդին  (եթե այդպես է, ապա սա այն եզակի դեպքն է, երբ որդին փոխարինել է հորը Սուրբ աթոռի վրա)։

Իննոկենտիոս I-ը  ձգտել է ամրապնդել Հռոմի եպիսկոպոսի դիրքը և Սուրբ աթոռի հեղինակությունը Արևմտյան Հռոմեական կայսրությունում։ Նա ակտիվորեն դրսևորել իրեն որպես եկեղեցիական բոլոր վեճերի կարգավորման համար վերջնական ատյան։ Այսպես, 412 թվականին նա հովանավորչական նամակ է գրել Թեսալոնիկի  արքեպիսկոպոս Ռուֆին,  404 թվականին՝ Ռուանի եպիսկոպոս Վիկտրիցիոսին։ Նմանատիպ նամակներ նա  ուղարկել է նաև Թուլուզի եպիսկոպոս Էքզուպերիին, Մակեդոնիայի եպիսկոպոսներին, Նոչերայի և Բրիտանիայի եպիսկոպոսներին[3]։ Պաշտպանել է Հովհան Ոսկեբերանին Թեոֆիլ Ալեքսանդրացու և Արկադիոս կայսեր հետ ունեցած հակամարտության ժամանակ։ Աջակցել է Ավրելիոս Օգոստինոսին՝ ընդդեմ դոնատիստների և պելագիոնիզմի։ Պահպանվել են Իննոկենտիոս I-ի  նամակները։ Նա նամակագրություն է ունեցել Հիերոնիմոս Երանելու, Հովհան Ոսկեբերանի և Երուսաղեմի եպիսկոպոս Հովհաննեսի հետ[4]։

Ալարիկի կողմից Հռոմի գրավման Ժամանակ կայսր Հոնորիոսի հետ մեկնել է Ռավեննա։ Ըստ Սոզոմենի՝ նա հանդես է եկել որպես խաղաղարար՝ Հոնորիոսի և Ալարիկի միջև[5]։ Գոթերի կողմից Հռոմը կողոպտելուց հետո այստեղ կանգուն մնացին միայն եկեղեցական շենքերը։

Պատմիչ Զոսիմոսը իր "Նոր պատմության" (լատին․՝ Historia NovaHistoria Nova) մեջ կարծիք է հայտնում, որ Ալարիկի կողմից Հռոմի թալանի ժամանակ  Իննոկենտիոսը պատրաստ է  եղել ժամանակավորապես թույլատրելու հեթանոսությունը։ Սակայն Զոսիմոսը նաև ենթադրել է, որ հեթանոսներին արված այդ զիջումները այդքան էլ պահանջված չէին, քանի որ, ըստ նրա, Հռոմն այդ ժամանակ արդեն հաջողությամբ քրիստոնեացված էր։

Իննոկենտիոս I-ը մահացել է 417 թվականի մարտի 12-ին, թաղվել է Պորտուենյան ճանապարհի վրա գտնվող Պոնցիանի գերեզմանատանը։ Նրա հիշատակը նշվում է մարտի 12-ին, թեև XIII-XX դարերում այն նշվել է հուլիսի 28-ին[6]։ Նրան հաջորդել է Զոսիմոսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 BeWeB
  2. Saint Innocent I // Encyclopedia Britannica
  3. «Catholic Encyclopedia (1913)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
  4. «Созомен. ЦЕРКОВНАЯ ИСТОРИЯ Книга 8 Главы 26—28». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
  5. «Созомен. ЦЕРКОВНАЯ ИСТОРИЯ Книга 9 Главы 7—9». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
  6. Calendarium Romanum (Libreria Editrice Vaticana, 1969), p. 132; Martyrologium Romanum (Libreria Editrice Vaticana, 2001 ISBN 978-88-209-7210-3)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ковальский Я. Период II. Под опекой Римской империи // Папы и папство.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իննոկենտիոս I (Հռոմի պապ)» հոդվածին։