Զոսիմոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զոսիմոս (հուն.՝ Ζώσιμος), V-րդ դարի երկրորդ կեսի բյուզանդական պատմիչ։ Պետական ծառայությունից թոշակի անցնելուց հետո գրել է 6 գրքից բաղկացած «Նոր պատմություն» (Ἱστορία νὲα) աշխատությունը, որտեղ շարադրել է Հռոմեասկան կայսրության պատմությունը Օկտավիանոս Օգոստոս կայսրից մինչև 410թ. գոթերի առաջնորդ Ալարիկի կողմից Հռոմի գրավումը։ Երկասիրությունը հասել է մեզ գրեթե ամբողջությամբ, այն նարժեքավոր աղբյուր է հատկապես IV և V դդ. պատմական անցքերի ուսումնասիրության համար։