Հովհաննես XI (Հռոմի պապ)
Հովհաննես XI (լատիներեն՝ Ioannes XI) (ծ. մոտ. 910, Հռոմ - վ. 935, Հռոմ) - Հռոմի պապ 931 - 935 թթ., կաթոլիկ եկեղեցու պատմության այսպես կոչված «պոռնոկրատիայի» ժամանակաշրջանում։ Հաջորդել է Ստեփանոս VII պապին։
Միջնադարյան մի շարք պատմիչների և ժամանակակից պատմաբանների համաձայն, Հովհաննես XI-ը Հռոմի հայտնի ազնվականուհի Մարոցիայի և նրա սիրական՝ Հռոմի պապ Սերգիոս III-ի որդին էր։ Հովհաննես XI-ը պապ էր օծվել շատ վաղ՝ 21 տարեկան հասակում, 931 թ.։ Իր կարճատև աթոռակալության ընթացքում նա դարձավ ներքին քաղաքական ընդհարումների զոհ. նրա եղբայրը (մոր կողմից)՝ Սպոլետոյի դուքս Ալբերիգո II-ը ձերբակալեց և բանտարկեց իրենց մորը՝ Մարոցիային Հռոմի Սբ. Հրեշտակ դղյակում, ինչին հետևեց նաև Հովհաննես XI-ի տապալումը։ 932 թ. նա բանտարկության ենթարկվեց Հռոմի բերդերից մեկում, որտեղ էլ շուտով մահացավ 935 թ.-ին։
| Նախորդող Ստեփանոս VII |
Հռոմի պապ Հովհաննես XI 931 - 935 |
Հաջորդող Լևոն VII |