Կղեմես I (Հռոմի պապ)
Կղեմես I նաև հայտնի է որպես Սուրբ Կղեմես Հռոմեացի, Ս. Կղեմես Հռոմի Հայրապետ (լատ.՝ Clemens Romanus) — Հռոմի պապ 92-ից առ 99թթ.: Համարվում է եկեղեցու առաջին (առաքելական) հայրերից մեկը: Նրա կյանքի մասին քիչ բան է հայտնի: Ըստ Տերտուղիանոսի մկրտվել է Պետրոս առաքյալի կողմից: Հռոմի եկկեղեցու առաջնորդներից էր: Ըսկ կաթոլիկ եկեղեցու ավանդության մահացել է Հունաստանում շուրջ 101թ., ըստ մեկ այլ վարկածի, որն ընդունված է Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից, աքսորվել է Ղրիմի Քերսոնես (ներկայիս Սևաստոպոլ) քաղաք, որտեղ և նահատակվել է Տրայանոս կայսեր իշխանության առաջին տարիներին: Շնորհիվ իր նահատակման վայրի Կղեմեսը միակ Հռոմի պապն է, որը պաշտվում է Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից:
Կղեմեսի անունով մեզ հասել են մի քանի թղթեր (Կղեմեսի 1 և 2 նամակները ( 1-ին նամակն հասցեագրված է Կորնթոսի եկեղեցուն), երկու թուղթ կուսության մասին) , թեև ժամանակաից գիտնականները վիճարկում են դրանց մի մասի պատկանելությունը նրա գրչին:
Կղեմեսը սուրբ է ճանաչված նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից, որը նրա հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը[1]:
