Պապիաս Հիերապոլսեցի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պապիոս Հիերապոլսեցիից)
Պապիաս Հիերապոլսեցի (հուն.՝ Παπίας; մոտ. 70 — 155 կամ 165թ.), վաղ քրիստոնյա հեղինակ, սուրբ, առաքելական հայրերից մեկը։ Փռյուգիայի Հիերապոլիս քաղաքի եպիսկոպոս։ Ըստ Հիրենեոս Լիոնացու վկայության Պապիասը անձամբ ճանաչել է Հովհաննես առաքյալին և մտերիմ է եղել Պողիկարպոս Զմյուռնիացու հետ։
Հանդիսանում է 5 գրքից բաղկացած «Տիրոջ ասույթների շարադրում» (հուն.՝ Κυριακῶν λογίων ἐξηγήσις) երկի հեղինակ, որը մեզ ամբաղջությամբ չի հասել։ Այլ հեղինակների երկերում պահպանված հատվածները և մեջբերումները արժեքավոր տեղեկություններ են պարունակում վաղ քրիստոնեության պատմության վերաբերյալ։
Պապիասը մահացել է մ.թ. 155 կամ 165թ. Զմուռնիա քաղաքում։