Հուստինոս Փիլիսոփա
Հուստինոս Փիլիսոփա (հայտնի է նաև որպես Հուստինոս Մեծ, Հուստինոս Հռոմեացի, Հուստինոս մարտիրոս, շուրջ 100–165թթ.), վաղ քրիստոնեական նահատակ, ջատագով, եկեղեցու հայր, Կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների սուրբ: Գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից մեզ են հասել միայն չորսը՝ «Երկխոսություն հրեա Տրիփոնի հետ», «Քրիստոնեության առաջին ջատագովությունը ուղղված Անտոնինոս Պիոսին», «Քրիստոնեության երկրորդ ջատագովությունը ուղղված հռոմեական սենատին» և «Հարության մասին» (հատվածաբար): Հնում Հուստինոսի գրչին վերագրված մի շարք այլ աշխատություններ ներկայումս համարվում են այլ հեղինակների գործեր:
Ընդունել է մարտիրոսական մահ Հռոմում շուրջ 165թ.:
Նա համարվում է առաջին քրիստոնեական հեղինակը, որը փորձել է ընդհանուր եզրեր գտնել քրիստոնյա ուսմունքի և հունա-հռոմեական փիլիսոփայության միջև: Նրա գրվածքներում նկատվում է Պլատոնի և ստոիկյանների ուսմունքի նշանակալից ազդեցություն[1]:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Словарь античных писателей, СПб, 1999, стр. 431.