Եպիփան Կիպրացի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եպիփան Կիպրացի (греч. Ἐπιφάνειος Κύπρου; 315-403 թթ.), ընդհանրական եկեղեցու վարդապետ, հայ եկեղեցու տոնելի սուրբ (հիշատակը նշվում է 2 անգամ` Հոգեգալստյան 3-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը[1]), Կիպրոսի եպիսկոպոսապետ (367թ-ից): Ծնվել է Պաղեստինում, հռչակվել է իր աղքատասիրությամբ, անբասիր կյանքով, պայքարել է հերետիկոսությունների, մասնավորապես` գնոստիկության, Որոգինեսի ուսմունքի դեմ, պաշտպանել է ուղղափառ դավանությունն ու հավատի Նիկիո հանգանակը, թողել է հարուստ գրական ժառանգություն:
Հղումներ [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
Եպիփան Կիպրացու մասին «Լուսամուտ»ի կայքում