Սևերոս Անտիոքացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևերոս Անտիոքացի
Դիմանկար
Ծնվել է456 կամ մոտ 465[1]
ԾննդավայրՊիսիդիա, Թուրքիա կամ Սոզոպոլ, Բուրգասի մարզ, Բուլղարիա[1]
Մահացել է538[2][3][4][…]
Մահվան վայրԵգիպտոս
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Կրոնմիութենաբնակություն
Մասնագիտությունաստվածաբան, քահանա, գրող և պատրիարք
Զբաղեցրած պաշտոններԱնտիոքի պատրիարք և եպիսկոպոս
 Severus of Antioch Վիքիպահեստում

Սևերոս Անտիոքացի (հուն․՝ Σεβῆρος Ἀντιοχείας, ասոր՝ ܣܘܪܘܣ ܕܐܢܛܝܘܟܝܐ‎, 456 կամ մոտ 465[1], Պիսիդիա, Թուրքիա և Սոզոպոլ, Բուրգասի մարզ, Բուլղարիա[1] - 538[2][3][4][…], Եգիպտոս) — 538 թ., Քսոիս, Եգիպտոս), հույն աստվածաբան, Անտիոքի պատրիարք (512518 թթ.)։ Իր գրվածքներում հարել է Կյուրեղ Ալեքսանդրացու քրիստոսաբանությանը՝ պաշտպանելով Քրիստոսի մեջ մեկ միացյալ բնության գաղափարը։ Պայքարել է քաղկեդոնականության դեմ, ինչի համար հալածվել է բյուզանդական կայսր Հուստինոս I կողմից, որը նրան զրկել է Անտիոքի պատրիարքական աթոռից և ուղարկել աքսոր։ Հայտնի է Սևերոս Անտիոքացու վեճը մեկ այլ հալածյալ աստվածաբան Հուլիանոս Հալիկառնասցու հետ՝ Հիսուս Քրիստոսի մարմնի անապականության հարցի շուրջ։

Սևերոսի գրվածքները մեծ ազդեցություն են թողել արևելյան ուղղափառ ղպտի և հակոբիկ եկեղեցիների դավանաբանության ձևավորման վրա, ինչի պատճառով նշյալ եկեղեցիների կողմից նա դասվել է սրբերի շարքը։ Հայոց եկեղեցին VI դարում մերժել է Սևերոսի հայացքները Քրիստոսի մարմնի «ապականացու» լինելու վերաբերյալ՝ հարելով Հուլիանոս Հալիկառնասցու ուսմունքին, սակայն հետագայում՝ VIII դարի առաջին կեսին, ձևավորել է իր ուրույն վարդապետությունը՝ բանադրելով ինչպես Սևերոսին, այնպես էլ Հուլիանոսին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևերոս Անտիոքացի» հոդվածին։