Հիրենեոս Լիոնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Saint Irenaeus.jpg

Հիրենեոս Լիոնացի կամ Իրենեոս Լուգդոնացի (լատիներեն՝ Irenaeus, հուն. Εἰρηναῖος, շուրջ 140- շուրջ 202թթ.) — հույն քրիստոնյա գրող, եպիսկոպոս, աստվածաբան: Ծագումով Զմյուռնիայից է, Պողիկարպոսի աշակերտն է: Մարկոս Ավրելիոս կայսեր օրոք եղել է Լիոն (ըստ լատիներեն հին անվանման` Լուգուդուն) քաղաքի հոգևորականներից մեկը, Լիոնի եպիսկոպոսի նահատակվելուց հետո ընտրվում է նոր եպիսկոպոս: Ըստ եկեղեցական ավանդության նահատակվել է Սեպտւիմիոս Սևերոսի օրոք քրիստոնյաների հալածանքներից մեկի ժամանակ: Իր գրավքների բնագիր լեզուն հունարենն է, սակայն մեզ են հասել միայն դրանց լատինական թարգմանությունները: Նրա առավել նշանակալից երկը «Վասն կեղծ գիտության մերկացման և մերժման» աշխատությունն է (հունարեն՝ ἔλεγχος και άνατροπή της ψευδωνύμου γνώσεως, հաճախ կրճատ անվանվում է «Ընդդեմ հերձվածոց» լատիներեն՝ Adversus haereses, հունարեն՝ κατὰ αἱρέσεων) : 5 գրքից բաղկացած այդ աշխատությունը պահպանվել է լատիներեն թարգմանությամբ, իսկ IV ու V գրքերը նաև հայերեն (գրաբար) թարգմանությամբ: Հիրենեոսն այն գրել է 180-185թթ. միջև ընկած ժամանակում: Առաջին գրքում ներկայացվում է գնոստիկական ուսմունքը, երկրորդ գրքում փորձ է արվում հերքել այն ռացիոնալիստական փաստարկների միջոցով, երրորդ գիրքը ներկայացնում է առաքելական ավանդույթը, չորրորդում կարելի է գտնել քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները: Հայերեն թարգմանությամբ մեզ է հասել Հիրենեոսի «Ցոյցք առաքելական քարոզության» երկը (Epideiksis tu apostoliku kerygmatos): Հիրենեոսի այլ աշխատությունները, որոնք վկայված են վաղ միջնադարյան քրիստոնյա հեղինակների կողմից, մեզ չեն հասել:

Հիրենեոսը չուներ գրական որևէ հավակնություն, գրում էր միայն այն մասին, ինչ գիտեր սակայն չնայած դրան նշանակալից ազդեցություն է տողել քրիստոնյա գրողների հաջորդ սերունդների վրա: Նրա երկը որպես աղբյուր է օգտագործվել Տեղտուլիանոսի, Հիպոլիտոսի, Եվսեբիոս Կեսարացու և այլ հեղինակների կողմից: Իրենեոսի երկերը նաև լայնորեն օգտագործվել են միջնադարյան հայ հեղինակների կողմից։

[խմբագրել] Աղբյուրներ

  • Античные писатели. Словарь, СПб, 1999.
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով