Մարտի 12
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| << | Մարտ | >> | ||||
| Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
| 1 | 2 | |||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
| 31 | ||||||
Մարտի 12, տարվա 71-րդ (72-րդ նահանջ տարիներում) օրն է:
Բովանդակություն |
Դեպքեր [խմբագրել]
- 1519 թ. — իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը իր խմբով մտավ ներկայիս Մեքսիկայի տարածք։
- 1913 թ. — Ավստրալիայի մայրաքաղաքը դարձավ Կանբեռան։
- 1918 թ. — Թուրքական բանակը գրավում է Կարինը։
- 1922 թ. — Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կազմավորեցին Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետությունը։
- 1974 թ. — «Մարս-6» սովետական տիեզերական կայանը իջավ Մարս մոլորակի վրա, առաջին անգամ Երկիր հաղորդելով այդ մոլորակի ընդերքի և մթնոլորտի վերաբերյալ տեղեկություններ։
- 2011 թ. — Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթար տեղի ունեցավ։
Ծնունդներ [խմբագրել]
- 1685 թ. — Ջորջ Բերկլի, անգլիացի փիլիսոփա, Իռլանդիայի եպիսկոպոս (մահ. 1753 թ.)
- 1900 թ. — Վաղարշակ Արզումանյան, հայ կրկեսի հիմնադիր
- 1905 թ. — Տակասի Սիմուրա, ճապոնացի դերասան (մահ. 1982)
- 1938 թ. — Վլադիմիր Մսրյան, թատրոնի և կինոյի հայ դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (մահ. 2010 թ.)։
- 1942 թ. — Ռատկո Մլադիչ, սերբ գեներալ, Սերբական Հանրապետության բանակի հրամանատարն էր 1992-1995 Բոսնիական պատերազմի ժամանակ։
Մահեր [խմբագրել]
- 1982 թ. — Ալեքսանդր Արաքսմանյան, հայ արձակագիր, դրամատուրգ, թատերագետ, կինոսցենարիստ, լրագրող, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (ծ. 1911)։
- 604 թ. — Հռոմի Պապ Գրիգոր I-ը, կաթոլիկ եկեղեցու սուրբ (ծ. 540)։