Հոգեգալուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեգալուստ, քրիստոնեության գլխավոր տոներից՝ նվիրված առաքյալների վրա Սուրբ Հոգու «իջնելու» կրոնական ավանդությանը։ Տոնվում է Զատկից 50 օր հետո (վերջինիս շարժականության համապատասխան՝ տատանվում է մայիսի 10-ից հունիսի 13-ը)։ Հոգեգալուստը Մովսես մարգարեին Աստծո «տաս պատվիրանների» շնորհման հուդայական տոնի քրիստոնեական վերափոխումն է։ Պահպանելով հին տոնը՝ եկեղեցին նրան տվեց այլ մեկնաբանում, այդ օրը առաքյալներն իբր Սուրբ Հոգուց ստացան քրիստոնեությունը քարոզելու «մարգարեական շնորհ», «մովսեսական օրենքը» փոխարինվեց «ավետարանական օրենքով»։ Հոգեգալուստը յուրովի նվիրված է նաև Սուրբ երրորդության (Հայր, Որդի և Սուրբ Հոգի պաշտամունքին)։ Ներսես Դ Կլայեցի (Շնորհալի) կաթողիկոսի (1166—73թթ.) սահմանած կարգի համաձայն՝ Հայոց եկեղեցին Հոգեգալուստը տոնում է մեկ շաբաթ շարունակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png