Հայտնություն Հովհաննեսի
Հայտնություն Հովհանեսի (հունարեն՝ ἀποκάλυψις – Ապոկալուպիս), Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի կանոնի գրքերից վերջինը: Պատմոս կղզի աքսորված Հովհաննես առաքյալի այս գրվածքը մարգարեական է` կազմված տեսիլքներից ու հայտնություններից: Գիրքը լի է վախճանաբանական այլաբանություններով և խորհրդանշաններով:
[խմբագրել] Բովանդակությունը
Հովհաննեսը նկարագրում է իր տեսիլքը, որտեղ հայտնվում է Հիսուս Քրիստոսը և հրամայում նրան գրի առնել իր հակիրճ ուղերձները Ասիայի 7 եկեղեցիներին: Այնուհետև պատկերվում են աշխարհի գալիք իրադարձությունները՝ սատանայի և նրա ծառաների վերջնական պարտությամբ, երկնքի ու երկրի վերափոխմամբ և Աստծո Գառի (Հիսուս Քրիստորսի) հավիտենական հաղթանակով: Գրքի բուն նպատակն է վստահություն ներշնչել Տիրոջ երկրորդ գալստյան նկատմամբ, որն ավարտվում է Փրկչի խոստումով. «Ես գալիս եմ շուտով: Ամեն: Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս»: (22.20):
[խմբագրել] Արտաքին հղումներ
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայտնություն Հովհաննեսի կատեգորիայում։ |