Լեո
Լեո (Առաքել Գրիգորի Բաբախանյան) (1860 - 1932) ― հայ նշանավոր պատմաբան է, հասարակական գործիչ, հրապարակախոս և գրող, հրատարակել է «Մուրճ» թերթը։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է 1860 թվի ապրիլի 14-ին Շուշի քաղաքում, Արցախում, սովորել է իր ծննդավայրի քաղաքային դպրոցում: Պատանեկական տարիներից Լեոն աշխատակցել է «Մշակին», թողել է պատմագիտական, գրական և հրապարակախոսական մեծ ժառանգություն, հայոց պատմության մեծահատոր գործեր և բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ։ Մինչև պատմագիտական իր աշխատությունները, Լեոն իր գրական գործնեության առաջին տասնամյակում զբաղվել է գրական–հրապարակախոսական աշխատանքներով, գրել է վեպեր, պատմվածքներ, վիպակներ, նաև «Վարդանանք» պիեսը։
Եղել է ԵՊՀ-ի պրոֆեսոր 1924—1932 թթ-ին։
Վախճանվել է 1932 թ. նոյեմբերի 14-ին՝ Երևանում։
[խմբագրել] Աշխատություններ
Լեոի հայտնի աշխատությունները՝
- «Հայոց պատմություն»
- «Անցյալից»
- «Թուրքահայ հեղափոխության գաղափարախոսությունը»
- «Հայկական տպագրություն»
- «Գրիգոր Արծրունի»
- «Ստեփանոս Նազարյան»
- «Ս. Մեսրոպ»
- «Խոջայական կապիտալ»
- «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի»
- «Վանի թագավորությունը»
- «Հայոց հարցի վավերագրերը»
Լեոի գեղարվեստական գործերից են՝ «Ոսկու ժխորի մեջ» վիպակը և «Մելիքի աղջիկը» պատմավեպը, որը առաջին անգամ տպագրվել է «Մշակ» լրագրում։
[խմբագրել] Գեղարվեստական ստեղծագործությունները
- «Սնապաշտության քուրմ», 1884 (պատմվածք)
- «Դարտամահ», 1890 (պատմվածք)
- «Արնագին», 1890 (պատմվածք)
- «Այծարածը», 1904 (պատմվածք)
- «Մի բուռը մոխիր», 1904 (պատմվածք)
- «Պանդուխտ», 1888 (պատմվածք)
- «Կորածները», 1889 (պատմվածք)
- «Ոսկու ժխորի մեջ», 1901 (պատմվածք)
- «Վահան Մասմիկոնյան», 1888 (պատմական զրույց)
- «Սպանված հայրը», 1891 (պատմական զրույց)
- «Վերջին վերքեր», 1891 (պատմական զրույց)
- «Թաթախման գիշեր», 1892 (պատմական զրույց)
- «Լեռնցիները», 1896 (պատմական զրույց)
- «Մելիքի աղջիկը», 1898 (պատմա-ավանդական վեպ)
- «Վարդանանք», 1916 (դրամա)
[խմբագրել] Աղբյուրներ
Պետրոսյան, Հ., Հայ գիտնականներ, հրապարակախոսներ, ժուռնալիստներ, Երևան, 1960, էջ 319-324:
