Շահան Շահնուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Շահան Շահնուր

Շահան Շահնուր կամ Արմեն Լյուբեն (իսկական անունը՝ Շահնուր Քերեսթեճյան, 1903 օգոստոսի 3, Կ.Պոլիս1973 Օգոստոսի 20, Փարիզ), հայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից է։

Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում։ 1921-ին ավարտում է վարժարանը՝ բարձր առաջադիմությամբ։ Սովորելու տարիներին հիմնավոր կարդում է հայ ու օտար(հատկապես ֆրանսիական) գրականություն։ Շահնուրն օժտված էր նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով, և վարժարանը ավարտելուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ։ 1922–ին հաստատվել է Փարիզում։ Այստեղ էլ զբաղվում է լուսանկարչությամբ և սկսում առաջին գրական փորձերը։ Աշխատակցել է «Արև», «Ապագա», «Անահիտ» պարբերականների, Թեոդիկի «Ամենուն տարեցույցին»։

1929–ին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ «Նահանջը առանց երգի»՝ ահազանգելով սփյուռքահայերի ուծացման ու այլասերման վտանգի մասին։ Այս գործը, որտեղ դեպքերն ու հարաբերություններն ունեն հիմնավորված հասարակական հենք, այսօր էլ մնում են այժմեական։ 1928-32 թթ սովորում է Փարիզի համալսարանի գրականության բաժնում։ Ծանր հիվանդության պատճառով նա հեռանում է Փարիզից և հաստատվում Ֆրանսիայի հարավում։ 1933–ին Շ. Շահնուրը հրատարակել է «Հարալեզներուն դավաճանությունը» պատմվածքների ժողովածուն։ Այս երկու գործով նա դասվել է հայ ռեալիստական արձակի վարպետների շարքը։

Որոշ ժամանակ նա ստեղծագործել է ֆրանսերեն՝ Արմեն Լյուբեն ստորագրությամբ, 1956-ից հայերեն տպագրել է հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներ ու մանրապատումներ։ 1939–ին նա «Լա նուվել ռեվյու ֆրանսեզ»–ում ընթերցողին է ներկայացրել «Գիշերային փոխադրություն» հիվանդանոցային հուշերը։ Ֆրանսերեն հրատարակվել են «Պրպտումներ անտեղի» (1942), «Գաղտագողի անցորդ» (1946), «Սուրբ համբերություն» (1951), «Բարձրավանդակ» (1957) ժողովածուները։ 50-ական թթ վերջերից հայերեն լույս են տեսել «Թերթիկս կիրակնօրյա թիվը» (1958) պատմվածքների ժողովածուն, «Զույգ մը կարմիր տետրակներ» (1967), «Կրակը կողքիս» (1973) գրքերը, որոնցում ամփոփված են Շահան Շահնուրի հին ու նոր հոդվածները, հրապարակախոսությունները։ 1963 թվականին նշվում է նրա 60-ամյակը, և ավելի է տարածվում նրա համբավը։ Առողջական վիճակի վատացման պատճառով 1973 թվականին ավարտվում է Շահան Շահնուրի տառապալիցևարգասավորկյանքը։