Պարույր Սևակ
| Պարույր Սևակ | |
|---|---|
գրող, բանաստեղծ, բանասեր |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | |
| Ծննդյան օր՝ | հունվարի 24, 1924 |
| Ծննդավայր՝ | Զանգակատուն, Արարատի մարզ, Հայաստան |
| Վախճանի օր՝ | հունիսի 17, 1971 |
| Վախճանի վայր՝ | Երևան (Հայաստան) |
Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) (Հունվար 24, 1924 - Հունիս 17, 1971) — հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
[խմբագրել] Մանկություն
Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։
[խմբագրել] Երիտասարդություն
1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար;
[խմբագրել] Հասուն տարիներ
1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։
[խմբագրել] Գրական կյանք
[խմբագրել] Կեղծանուններ
Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի (Հախվերդեան 1981, էջ 39)։
Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։ Օրինակ, «Գրական թերթում» իր ակնարկներից մեկը՝ Իմ գյուղը, տպագրել է Շավարշ Հովհաննիսյան կեղծանվամբ։
[խմբագրել] Գիտական աշխատանք
Սևակի Գրական Ինստիտուտում ավագ գիտական աշխատող լինելու տարիների հիմնական աշխատանքներից է Սայաթ Նովա մենագրությունը (Սևակ 1987), որն էլ պաշտպանում էր որպես թեկնածուական աշխատանք, բայց աշխատանքի հիմնորոշության պատճառով արժանացավ դոկտորի կոչման։
[խմբագրել] Ստեղծագործություններ
[խմբագրել] Գրքեր
- Անմահները Հրամայում են 1948
- Անհաշտ Մտերմություն 1953
- Սիրո Ճանապարհ 1954
- Անլռելի Զանգակատուն 1959
- Մարդը ափի մեջ 1964
- Սայաթ Նովա 1969
- Եղիցի լույս 1969
- Ձեր Ծանոթները 1971
[խմբագրել] Պոեմներ
[խմբագրել] Հայտնի բանաստեղծություններ
- Մոր ձերքերը
- Անքնություն
- Մարդ էլ կա, մարդ էլ
- Քիչ ենք, բայց հայ ենք
- Ծերանում ենք
[խմբագրել] Տպագություններ
- Սևակ, Պարույր (1987), Սայաթ Նովա (1ին տպ.), Երևան: Սովետական գրող
ankexc asac
[խմբագրել] Ֆիլմ
- Պարույր Սևակ - Կամ «Եղիցի լույս» Սցենարի հեղինակ Շահե Տատուրյան, Ռեժիսոր Լևոն Մկրտչյան - (Ողջ Ֆիլմի ընթացքում հնչում է Պարույր Սեվակի ձայնը, որը կարդում է իր բանաստեղծությունները:) Հայֆիլմ, Կինոստուդիա (1984)
[խմբագրել] Այցելեք նաև
[խմբագրել] Գրականություն Պ. Սևակի և նրա ստեղծագործությունների մասին
- Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1974, 448 էջ։
- Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ։ Կենսամատենագրություն, Երևան, ՀՍՍՀ Գրքասերների ընկերություն-«Սովետական գրող», 1983, 52 էջ։
- Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ, վերահրատարակություն, Երևան, «Սովետական գրող», 1984, 400 էջ։
- Հովիկ Չարխչյան, Սիրում եմ քեզ (նամականի), Վեդի, 1991։
- Հովիկ Չարխչյան, Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 1, Երևան, 2004։
- Հովիկ Չարխչյան, Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 2, Երևան, 2004։
- Հովիկ Չարխչյան, Սևակի մահվան առեղծվածը, Երևան, 2005։
[խմբագրել] Աղբյուրներ
- Հախվերդեան, Լեւոն (1981), Պարոյրը. իմ յուշերում, իր նամակներում ու գործերում (1ին տպ.), Պէյրութ: Ալթափրէս
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Սևակի բանաստեղծությունները ձայնային տարբերակով
- Սևակի բանաստեղծությունները
- Պարույր Սևակի բանաստեղծությունները
- «Սևակի սրտի պահապան» - ԱրմենիաՆաու
- «Պարույր Սևակ. Զուտ սովետական սպանություն» Ս․ Գալոյան
- Ժամանակակից Համլետի մենախոսությունը
- Պարույր Սևակ
- Պարույր Սևակի բանաստեղծությունները
- Հ. Չարխչյան, Սեւակ և Ստալին
- Եղիցի Լույս և Եղեվ Խավար