Հայ պատմիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսես Խորենացին (ձախից) և նրա «Հայոց պատմության» պատվիրատու իշխան Սահակ Բագրատունին (14-րդ դարի հայ ձեռագրից)
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ


Նախքան մ.թ. 5-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մար Աբաս Կատինա, գրել է «Հայոց պատմություն» երկը, որը մեզ չի հասել։ Մար Աբասի աշխատությունից օգտվել է Մովսես Խորենացին, որը նրան համարում է մ.թ.ա II դարում ապրած հեղինակ։ Ժամանակակից ուսումնասիրողներից ոմանք կամ ընդհանրապես չեն ընդունում Մար Աբասի գոյությունը կամ էլ թվագրում են նրա երկը մ.թ. IV դարով։
  • Ողյումպ, մ.թ. I-II հայ պատմագիր։ Հիշատակվում է Մովսես Խորենացու կողմից, որը նրան է վերագրում «Մեհենական պատմություն» անունով երկը (մեզ չի հասել)։

5-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ձեռագրից (15-րդ դար)
  • Կորյուն, «Վարք Մաշտոցի» (գրաբար՝ Պատմութիւն վարուց եւ մահուան սրբոյ Մեսրոպայ վարդապետի մերոյ թարգմանչի) երկի հեղինակ, որը համարվում է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության մասին տեղեկությունների հիմնական սկզբնաղբյուրը։
  • Ագաթանգեղոս, «Պատմություն Հայոց» (գրաբար՝ Ագաթանգեղեայ պատմութիւն) երկի հեղինակ, որտեղ ներկայացված է IV դարի սկզբին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման պատմությունը, այդ ուղղությամբ Տրդատ Գ Մեծի և Գրիգոր Լուսավորչի գործունեությունը։
  • Փավստոս Բուզանդ, «Պատմություն Հայոց» երկի հեղինակ, որտեղ պատմիչը շարադրել է 330-ից առ 387 թվականն ընկած Հայաստանի պատմությունը։
  • Եղիշե, իր «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» (Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին) երկում մանրամասն շարադրել է 451 թ. Սասանյան Պարսկաստանի դեմ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայերի ապստամբության պատմությունը։
  • Ղազար Փարպեցի, հեղինակի «Պատմություն Հայոց» երկը և Հայաստանի մարզպան Վահան Մամիկոնյանին ուղղված նամակը եզակի սկզբնաղբյուրներ են V դարի Հայաստանի պատմության ուսումնասիրության համար։ Հատկապես արժեքավոր է «Պատմություն Հայոցի» երրորդ մասը, որտեղ շարադրված է 481-84 թվականներին Սասանյան Պարսկաստանի դեմ Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբության պատմությունը։
  • Մամբրե Վերծանող, ըստ Թովմա Արծրունու՝ իր Մովսես անունով եղբոր հետ գրել է մի համառոտ «Պատմություն», որը, սակայն, չի հասել մինչև մեր ժամանակները։
  • Մովսես Խորենացի, իր «Պատմություն Հայոց» երկում (Պատմութիւն Հայոց Մեծաց) տվել է հնագույն ժամանակներից առ 440 թվականն ընկած Հայոց պատմական անցքերի նկարագրությունը։ Իր աշխատանքի համար հետագա հայ ուսումնասիրողների կողմից հորջորջվել է «Պատմահայր»։

6-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աթանաս Տարոնացի, հայ ժամանակագիր, տոմարագետ։ Մեզ է հասել հետագայում խմբագրված նրա «Ժամանակագրություն» երկը։
  • «Սուրբ Թադեոս առաքյալի վկայաբանության» հեղինակ։
  • «Սուրբ Շուշանիկի վկայաբանության» հեղինակ։
  • «Վաչագան արքայի կյանք և վարք» երկի հեղինակ (երկը մեզ է հասել Մովսես Կաղանկատվացու «Աղվանքի պատմության» կազմում)։
  • Պետրոս Սյունեցի, հայ մատենագիր։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության՝ գրել է «Պատմություն» երկը, որը սակայն մեզ չի հասել։

7-8-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբեոսի պատմության հրատարակության տիտղոսաթերթը, Սանկտ-Պետերբուրգ, 1879․
  • Սեբեոս, 7–րդ դարի հայ պատմիչ։ Նրա հեղինակած «Հայոց պատմությունը» (ձեռագրորում պահպանվել է «Պատմութիւն Հերակլի» անունով) հավաստի սկզբնաղբյուր է 6-7 դարերի Հայաստանի և տարածաշրջանի պատմական իրադարձությունները ուսումնասիրելու համար։
  • Հովհան Մամիկոնյան, նրա և Զենոբ Գլակի անունով մեզ է հասել «Տարոնի պատմության» աշխատությունը, որն ուշագրավ տեղեկություններ է պարունակում 4-7 դդ. Տարոնում և Մեծ Հայքի այլ տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։
  • Մովսես Կաղանկատվացի, կազմել է «Աղվանից աշխարհի պատմությունը» աշխատությունը, որտեղ հավաքել է հնագույն ժամանակներից մինչև 7-րդ դարի վերջ Աղվանքի պատմության տարբեր դրվագներին վերաբերող մի քանի հեղինակների երկեր։ Աշխատանքը շարունակել և ամբողջացրել է Մովսես Դասխուրանցին՝ հասցնելով շարադրանքը մինչև 10-րդ դարի կես։
  • Փիլոն Տիրակացի, «Ժամանակագրության» հեղինակ (որոշ ուսումնասիրողներ երկը վերագրում են Անանիա Շիրակացուն)։ Նա նաև հայերեն է թարգմանել Սոկրատ Սքոլաստիկոսի «Եկեղեցական պատմությունը»
  • Անաստաս, «Վասն վանորեից որ ի քաղաքն Երուսաղեմ» երկի հեղինակ, որը եզակի տեղեկություններ է պարունակում Երուսաղեմում 7-րդ դարում հայերին պատկանող եկեղեցական գույքի վերաբերյալ։
  • Ղևոնդ, 8-րդ դարի հայ պատմիչ։ Իր հեղինակած «Պատմությունում» շարադրել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները 640 թվականից առ 788 թ.։
  • Արտավազդ վանահայր Երաշխավոր, 8-րդ դարի հեղինակ, գրել է Սուրբ Վահան Գողթնացու՝ արժեքավոր պատմական տեղեկություններ պարունակող վկայաբանությունը։

9-10-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շապուհ Բագրատունի, 9–րդ դարի հայ պատմիչ։ Ժամանակի խոսակցական («գեղջուկ բանիւ») լեզվով գրված նրա «Հայոց պատմություն» երկը, որտեղ հեղինակը ներկայացնում է Աշոտ Ա Բագրատունու ժամանակաշրջանի իրադարձությունները, մեզ չի հասել։
  • Հովհաննես Դրասխանակերտցի, իր «Հայոց պատմությունում» շարադրել է հնագույն ժամանակներից առ 920-ական թթ. ընկած պատմական իրադարձությունները։ Հատկապես արժեքավոր է Դրասխանակերտցու երկի վերջին՝ 9-րդ դարի երկրորդ կեսի ու 10-րդ դարի առաջին քառորդի դեպքերին վերաբերող մասը, որոնք հեղինակը շարադրում է որպես ականատես։
  • Թովմա Արծրունի, իր «Պատմություն Արծրունյաց տան» երկասիրության մեջ ներկայացնում է Հայաստանի և Արծրունիների ոստան՝ Վասպուրական նահանգի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մ.թ. 9-րդ դարի վերջ։ Նրանից հետո երկը շարունակել են մի քանի անանուն հեղինակներ, որոնք հասցրել են շարադրանքը մինչև 1370-ական թվականներին։
  • Ուխտանես, գրել է երեք գրքից բաղկացած «Հայոց պատմություն», որից պահպանվել են միայն առաջին և երկրորդ գրքերը։ Բացառիկ տեղեկություններ է հաղորդում 7-րդ դարի սկզբին տեղի ունեցած Վրաց և Հայոց եկեղեցիների բաժանման պատմության վերաբերյալ։
  • Ստեփանոս Ասողիկ, իր «Տիեզերական պատմություն» երկում ներկայացնում է Հայաստանի պատմությունը աշխարհի պատմության համատեքստում՝ սկսած հին ժամանակներից մինչև 1004 թվականին։
  • Անանուն զրուցագիր (կարծեցյալ Շապուհ Բագրատունի), 10-րդ դարի հեղինակ, որի երկը հայտնաբերվել և հրատարակվել 1921 թվականին՝ սխալմամբ վերագրվելով Շապուհ Բագրատունուն։ Երկում ներկայացված են 9-10 դարերին Վասպուրականի մի քանի իշխանների շուրջ հյուսված պատումներ։

11-13-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեթում պատմիչը և Կղեմես V պապը (պատկեր 15-րդ դարի ֆրանսիական ձեռագրից)
  • Արիստակես Լաստիվերցի, 11-րդ դարի հայ պատմիչ։ Իր «Պատմությունում» ներկայացրել է 1000-ից առ 1071 թվականը ընկած դեպքերը։
  • Սամուել Անեցի, 12-րդ դարի հայ պատմիչ, գրել է «Հավաքմունք ի գրոց պատմագրաց» (հայտնի է նաև որպես «Ժամանակագրություն») աշխատությունը, որտեղ ներկայացնում է աշխարհի արարչագործությունից մինչև 12-րդ դարի 60-ական թթ. պատմության համառոտ ժամանակագրական շարադրանքը։
  • Մատթեոս Ուռհայեցի, 12-րդ դարի հայ պատմիչ։ Գրչել է «Ժամանակագրություն», որտեղ շարադրել է 952-1136 թվականների դեպքերը։
  • Մխիթար Անեցի (12-13-րդ դարեր)։ Գրել է երեք մասից կազմված «Պատմություն» երկասիրությունը, որտեղ շարադրել է Պարույր Սկայորդուց առ իր ժամանակները ընկած պատմական անքերը։ Երկից մեզ է հասել միայն առաջին մասի սկզբի գլուխները (ԻԷ գլուխը ներառյալ)։
  • Վարդան Արևելցի, իր «Հաւաքումն պատմութեան» երկում շարադրել է հայոց և ընդհանուր պատմությունը Բաբելոնյան աշտարակաշինությունից մինչև կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու մահը (1267 թ)։ Հատկապես արժեքավոր է իր ապրած ժամանակաշրջանի՝ XII դ վերջի և XIII դ պատմական իրադարձությունների նկարագրությունը։
  • Վանական Վարդապետ (13-րդ դար), հեղինակ է հարուստ ու բազմաբովանդակ գրական ժառանգության, այդ թվում՝ «Պատմության» (հնագույն ժամանակներից մինչև հեղինակի ապրած օրերը), որը մեզ չի հասել։
  • Կիրակոս Գանձակեցի (13-րդ դար), գրել է «Հայոց պատմություն», որտեղ շարադրել է Հայաստանի և հարակից երկրների պատմական անցքերը Գրիգոր Լուսավորչի ժամանակից մինչև իր օրերը։
  • Մխիթար Այրիվանեցի, «Նոր պատմութիւն» (1289, հրտ. «Պատմութիւն Հայոց», 1860) ժամանակագրական բնույթի երկի հեղինակ, որն ընդգրկում է հայ և հարևան ժողովուրդների պատմությունն Արարչագործությունից մինչև 13-րդ դար։
  • Գրիգոր Ակներցի, հեղինակ է «Պատմութիւն ազգին նետողաց» կամ «Պատմութիւն թաթարաց» երկի (մեզ է հասել բնօրինակով), որը Հայաստանում մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանի կարևոր սկզբնաղբյուր է (ընդգրկում է 1220-73-ի իրադարձությունները)։
  • Սմբատ Սպարապետ, գրել է «Տարեգիրք» պատմական երկը, որը 951–1272 թթ-ին Մեծ Հայքում, Կիլիկյան Հայաստանում և այլուր տեղի ունեցած քաղաքական դեպքերի համառոտ ժամանակագրություն է։
  • Հեթում Պատմիչ, Կղեմես V պապի հանձնարարությամբ, գրել է թաթար-մոնղոլների պատմությունը, որն արժեքավոր տեղեկություններ է պարունակում միջնադարյան Արևելքի, Հայաստանի, Կովկասի ու հարակից երկրների մասին։ Նրա անունով է մեզ հասել նաև «Ժամանակագրություն» երկը, որն ընդգրկում է կարևոր տեղեկություններ Հայաստանի և ասիական ու եվրոպական մի շարք պետությունների 1096-1307-ի պատմությունից։
  • Ստեփանոս Օրբելյան, «Պատմութիւն նահանգին Սիսական» կամ «Պատմութիւն տանն Սիսական» (1299) աշխատության հեղինակ, որտեղ ներկայացվում է Սյունյաց աշխարհի եկեղեցական և քաղաքական ամբողջական պատմությունն ու աշխարհագրությունը։

14-18-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքել Դավրիժեցու «Հայոց պատմության» առաջին տպագիր հրատարակության տիտղոսաթերթը (Ամստերդամ, Ոսկան Երևանցու տպարան, 1669)
  • Թովմա Մեծոփեցի (1378 – 1446), գրել է «Պատմութիւն ԼանկԹամուրայ և յաջորդաց իւրոց» երկը, որն ընդգրկում է 1386–1440-ի իրադարձությունները։
  • Գրիգոր Խլաթեցի (Ծերենց) (1349-1425), «Յիշատակարան աղէտից» չափածո ստեղծագործության հեղինակ, որտեղ որպես ականատես և ժամանակակից անդրադարձել է 1386–1422-ի քաղաքական իրադարձություններին։
  • Մովսես Արծկեցի, 15-րդ դարի հայ ժամանակագիր, «Տարեգրության» հեղինակ։
  • Առաքել Բաղիշեցի (1380 - 1454), «Ողբ մայրաքաղաքին Ստըմպօլայ» (1453) պատմա–քաղաքական պոեմի հեղինակ, որը գրված է Կ.Պոլիսը թուրքերի կողմից գրավելու առթիվ։
  • Աբրահամ Անկյուրացի (15-րդ դար), «Հայոց պատմութեան ժամանակագրութիւն» երկի հեղինակ (ընդգրկում է հայոց ազգաբանությունից մինչև 1358-ի դեպքերը)։
  • Սիմեոն Ապարանցի (16-17–րդ դարեր), չափածոյի է վերածել «Վիպասանութիւն Ղագարու Փարպեցւոյ» անվամբ պատմագիրքը, որում շարադրված է եղել Պահլավունի և Մամիկոնյան տոհմերի պատմությունը։
  • Բարսեղ Արճիշեցի, 16-րդ դ. սկզբի ժամանակագիր։ Գրել է տարեգրություն, որտեղ շարադրել է 1501-04-ի դեպքերը
  • Անդրեաս Եվդոկացի (1541 թ., Եվդոկիա - մահվան տերեթիվն անհայտ է), գրել է «Ժամանակագրություն», որն ընդգրկում է 1453-1668-ի իրադարձությունները։
  • Հովհաննես Ծարեցի (1560 - մահվան թվականն անհայտ է), 1572-ից 1600-ի անցքերը ընդգրկող «ժամանակագրություն» երկի հեղինակ։
  • Գրիգոր Դարանաղցի (1576 – 1643), գրել է «Ժամանակագրութիւն» երկը (1634–40 թթ.-ին), որը ազգային եկեղեցական պատմության արժեքավոր և ստուգապատում սկզբնաղբյուր է, XVI դ. վերջի և XVII դ. 1-ին կեսի Հայ եկեղեցու պատմության յուրօրինակ հանրագիտարան։
  • Սիմեոն Լեհացի (1584-1639), «Ուղեգրության» հեղինակ, որտեղ ամփոփված են Իտալիայի, Հայաստանի և Պաղեստինի քրիստոնեական սրբավայրեր կատարած ճանապարհորդության տպավորություններն ու խոհերը։ Երկը հարուստ տեղեկություններ է պարունակում հայ ժողովրդի 16-դ. վերջի 17-րդ դարի սկզբի պատմության վերաբերյալ։
  • Հակոբ Կարնեցի (1618 թ. Կարին - անհայտ), «Տեղագիր Վերին Հայոց» երկի հեղինակ, որը պատմաաշխարհագրական և ազգագրական կարևոր տեղեկություններ է պարունակում Կարնո գավառի, օսմանյան բռնակալության հարկային համակարգի վերաբերյալ ևն։
  • Առաքել Դավրիժեցի (մոտ 1590 – 1670), Փիլիպոս Ա կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն» («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») աշխատությունը (1651–62 թթ.), որտեղ մանրամասն նկարագրել է իր ապրած ժամանակների եղելությունները, անդրադարձել Հայաստանի տնտեսական ու քաղաքական կացությանը, պարսկա-օսմանյան պատերազմների պատմությանը, ջալալիների շարժմանը, վավերականորեն նկարագրել 1604 թ. շահ Աբբաս I-ի կազմակերպած՝ հայերի բռնագաղթը և դրա աղետալի հետևանքները։
  • Զաքարիա Քանաքեռցի (Զաքարիա Սարկավագ) (1627 – 1699), գրել է «Պատմագրութիւն» աշխատությունը, որն ընդգրկում է Հայաստանի պատմությունը Արշակունիների ժամանակներից մինչև 1699-ի դեպքերը։ Այն եզակի սկզբնաղբյուր է հատկապես հեղինակի ապրած դարաշրջանի Հայաստանի և հարևան երկրների քաղաքական ու տնտեսական պատմության ուսումնասիրման համար։
  • Աբրահամ Գ Կրետացի (ծ. թ. անհայտ – 1737 թ.), «Պատմագրութիւն անցիցն իւրոց և ՆատրՇահին պարսից» երկի հեղինակ, որտեղ շարադրել է 1734–36 թթ. Հայաստանում և հարակից երկրներում տեղի ունեցած իրադարձությունները։
  • Եսայի Հասան Ջալալյան (ծ. թ. անհայտ – 1728), 18-րդ դարի 1-ին քառորդի Հայոց պատմության արժեքավոր սկզբնաղբյուր է նրա հեղինակած «Պատմութիւն Աղուանից»-ը (1839), որն իր ժամանակի դեպքերի նկարագրությունն է և հասնում է մինչև 1723-ը։
  • Աբրահամ Երևանցի (18-րդ դար), «Պատմութիւն պատերազմացն…» երկի հեղինակ, որն արժեքավոր աղրյուր է Անդրկովկասի և թուրք-պարսկական հարաբերությունների պատմության, համար։ Ընդգրկում է աֆղանների ապստամբությունից մինչև Նադիր Շահի գահակալությունը կատարված դեպքերը (1721-36)։
Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց» երկի հատորները
  • Հակոբ Ե Շամախեցի (17-րդ դարի վերջ - 1763), 1743-ից կազմել է Գավազանագիրք՝ շարադրելով կաթողիկոսարանի դեպքերը։
  • Խաչատուր Ջուղայեցի (18-րդ դարի երկրորդ կես), հայկական պատմագրական աղբյուրների տեղեկությունների հիման վրա գրել է «Պատմություն Պարսից» երկը՝ սկսելով Աքեմենյան Կյուրոս II Մեծից (մ. թ. ա. 550 - 530) և ավարտել զենդ Քերիմ խանի տիրակալությամբ (1760-1779)։
  • Միքայել Չամչյան (1738 – 1823), պատմաբան, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ։ Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը Հայաստանի քննական պատմություն ստեղծելու առաջին փորձն է հայ պատմագրության մեջ՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» հետո։