Մովսես Արծկեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսես Արծկեցի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունգրիչ և մատենագիր

Մովսես Արծկեցի, հայ ժամանակագիր, Արծկեի վանքում հիմնված գրչության կենտրոնի վարդապետ։ Արծկեցու գրչին է պատկանում չափածո «Տարեգրություն» երկը, որի հեղինակային ձեռագիր–բնագիրը ժամանակին գտնվել է Բաղեշի (Բիթլիս) Ամրդոլու վանքի մի ձեռագիր գանձարանում։ Նա մեծ գրչական գործունեություն է ծավալել 1480-90-ական թվականներին։

1480 թվականին Արծկեի վանքում Հակոբ գրիչը սկսում է մի «Հայսմավուրքի» ընդօրինակումը, որը հետագայում շարունակում է Մովսես վարդապետը։ 1482 թվականին Մովսես Արծկեցին ընդօրինակում է «Շարակնոցը», 1485 թվականին՝ «Տոնացույցը» և «Աղթարքը»։

Մովսես Արծկեցին և իր գրչակից ընկեր Հակոբը «ի խնդրոյ աստուածասեր տանուտիրոջն պարոն Խալիֆին» 1491 թվականին ընդօրինակել են Մշո ճառընտիրը, որն այժմ պահվում է Երևանի Մատենադարանում։ Հիշատակարանի վերջում Մովսեսն աղաչում է, որ աղոթքներում հիշեն Հակոբին և իրեն[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 39—40.
  2. Գագիկ Սարգսյան, Հուսիկ Մելքոնյան Պատմությիւն և յիշատակարանք Եղվարդի կարմիր աւետարանի. — Էջմիածին — Էջ  132-134.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 39