Բյուզանդական Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյուզանդական Հայաստան
 Մեծ Հայք 387628 Հայաստանի էմիրություն 
Քարտեզ

Byzantinehayastan.gif
(Սահմանները)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Սեբաստիա
Մալաթիա
Արշամշատ
Կարին
Լեզու Հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Քրիստոնեություն
Պատմություն
- Մեծ Հայքը ի բաժանում 387
- Արաբական արշավանքներ 628

Բյուզանդական Հայաստան էր կոչվում Բյուզանդիայի գերիշխանության տակ գտնվող Մեծ Հայքի և Փոքր Հայքի տարածքները: Միանշանակ սահմաններ չեն եղել, քանի որ դրանք մշտապես ենթարկվել են փոփոխության:

Ստեղծվել է Մեծ Հայքի 387 թ-ի բաժանմամբ, երբ ընդամենը Մեծ Հայքի 1/3-ն անցավ Բյուզանդիային, իսկ մեծ մասն անցավ Պարսկաստանին: Այսպես շաուրնակվեց մինչև արաբական արշավանքները: Սակայն երբ նույնիսկ վերականգնվեց Բագրատունիների իշխանություն, պատմական Հայաստանի որոշ հատվածներ մնացին Բյուզանդիայի կազմում: Հայերը մեծ տեղ էին գրավում կայսրության կազմում: Առաջինը նրանք հույներից հետո երկրորդ խոշոր ազգային կազմն էին, երկրորդ հիմնական զինական ուժը և կայսրի պահակախումբը և Բյուզանդիայում կային բազմաթիվ հայազգի կայսրեր և զորավարներ: Հայտնի զորավարն էր Նարսեսը, իսկ կայսրերից` Հերակլիուսը, Վասիլ I Մակեդոնացին, ով հիմք դրեց Հայկական հարստությանը, Ռոմանոս Ա-ն, Հովհաննես Ա Չմշկիկն ու Նիկեփոր Փոկասը: Եվ իզուր չէ, որ Հայաստանի կորցմամբ Մանազկերտի ճակատամարտի հետևանքով, Բյուզանդիան այլևս երբեք չվերականգնեց իր հզորությունը, քանի որ կորցրել իր հիմնական զինական ուժին` հայերին:[1]

Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Հայկ նահապետ
Հայասա
Արմանում
Նաիրի
Արարատյան Թագավորություն
Անտիկ ժամանակաշրջան
Մ.թ.ա. 591 - մ.թ. 428
Երվանդյան Հայաստան
Մեծ Հայք
Քրիստոնեության տարածում
Ծոփքի թագավորություն
Հռոմեական Հայաստան
Արքայական տոհմեր.
Երվանդունիներ
Արտաշեսյաններ
Արշակունիներ
Միջնադար
429 - 1375
Մարզպանական շրջան
Բյուզանդական հատված
Արաբական արշավանքներ
Արաբական իշխանություն
Բագրատույնաց թագավորություն
Վասպուրականի թագավորություն
Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Զաքարյան Հայաստան
Արքայական տոհմեր.
Բագրատունիներ
Ռուբինյաններ
Հեթումյաններ
Զաքարյաններ
Արծրունիներ
Օտար տիրապետություն
1376 - 1918
Պարսկական
Օսմանյան
Ռուսական
Հայկական մարզ
Հայ ազգային շարժում
Համիդյան կոտորածներ
Հայոց Ցեղասպանություն
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի Առաջին Հանրապետություն
ՀԽՍՀ
Արցախյան ազատամարտ
Հայաստանի Հանրապետություն
Արցախի Հանրապետություն

Հայոց պորտալ

Պատմություն [խմբագրել]

Բյուզանդական տիրապետության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանը ընդգրկել է Փոքր Հայք, Ներքին Հայք և Նախարարական (Սատրապական) Հայք վարչամիավորները։ Հռոմեական կայսրությունը Փոքր Հայքը IV դ. վերջին տրոհել էր Առաջին Հայք (Սեբաստիա կենտրոնով) և Երկրորդ Հայք (Մելիտինե կենտրոնով) նահանգների։ Նույն ժամանակամիջոցում Ներքին Հայքը, որն ընդգրկել է հիմնականում Բարձր Հայքը, նույնպես վերածվել է կայսրության նահանգի՝ կոմեսի գլխավորությամբ։ Նախարարական Հայքն ընդգրկել է Մեծ Ծոփք, Փոքր Ծոփք, Անձիտ, Անգեղտուն, Հաշտյանք և Բալահովիտ գավառները։ Մինչև Հուստինիանոս I կայսրի գահակալումը (527-565) Արևմտյան Հայաստանի վերոհիշյալ նահանգներում հայ նախարարները պահպանել են իրենց ժառանգական հողատիրույթները, սեփական ռազմական ուժերը, ավանդական իրավունքներն ու արտոնությունները, որոնք խոչընդոտել են կայսրության վարած ուծացման (ասիմիլյացիա) քաղաքականությունը։ Չհանդուրժելով նման իրավիճակը՝ Հուստինիանոս I 529-ին վերացրել է հայ նախարարների՝ սեփական զորամասեր ունենալու իրավունքը և նրանց զրկել իրենց ռազմական հզորությունից։ Կայսրությանը ենթակա հայկական բոլոր հողերը բյուզանդացի ստրատեգոսի գլխավորությամբ միացվել են առանձին ռազմական շրջանի (ստրատեգիայի) մեջ, որի կենտրոնն էր Կարին քաղաքը։ 536-ին Արևմտյան Հայաստանը բաժանվել է Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայք նահանգների։ Հայ նախարարների տնտեսական հզորությունն ու ինքնուրույնությունը պայմանավորվել է նրանց հայրենատիրույթներով, որոնք հորից (պատրոն) անտրոհելիորեն փոխանցվել են ավագ որդուն։ 536-ի հրովարտակով նախարարների կրտսեր որդիներին ու դուստրերին՝ մանր ու միջին ազնվականներին նույնպես իրավունք է վերապահվել հավասար հիմունքներով կալվածներ ստանալ իրենց պատրոններից, փոշիացվել է հայ նախարարների տնտեսական հզորությունը, ինչը առաջ է բերել նրանց խոր դժգոհությունները, որոնք երբեմն ուղեկցվել են արյունալի բախումներով։ Այդ պատճառով կայսրությանը չի հաջողվել հիմնովին կենսագործել իր մտադրություններն Արևմտյան Հայաստանում։

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. The Glory of Byzantium | Publications for Educators | Explore & Learn | The Metropolitan Museum of Art
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png