Վարդան Մամիկոնյան
Վարդան Մամիկոնյան (ծննդյան թիվն անհայտ- 451թ. մայիսի 26) — 5-րդ դարի հայ զորավար, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թթ. հայ ազատագրական շարժման առաջնորդ։
Ըստ Եղիշեի՝ Ավարայրի ճակատամարտում հայոց զորքերի հրամանատար։ Այդ ճակատամարտը տեղի ունեցավ մայիսի 26, 451 թվականին[1], Հայաստանի Տղմուտ գետի եզերքին՝ Ավարայրի դաշտում։ Հայոց բանակը բաղկացած էր 66,000 զինվորներից, իսկ պարսիկների բանակը՝ 300,000 զինվորից, որոնք պաշտպանված էին նաև փղերով։ Պատերազմը վերջացավ ի նպաստ պարսիկներին, սակայն նրանք չկարողացան կրոնափոխ դարձնել հայերին։[2] Բարոյական հաղթանակը հայերինն էր։[3] Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում: Հետագայում նա դասվել է սրբերի շարքը։
βŔ[[Միջազգային հնչունական այբուբեն|]]== Աղբյուրներ ==
- ↑ Իզադի, Մեհրդադ Ռ., The Kurds: A Concise Handbook, (1992) Taylor & Francis, Վաշինգտոն, Դ.Կ., էջ 76
- ↑ www.ANSC.org - Armenian Network of Student Clubs
- ↑ Armenia: The Case for a Forgotten Genocide - էջ 89
[խմբագրել] Արտաքին Հղումներ
Հատվածներ Եղիշեի ՎԱՐԴԱՆԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ երկից