Սամուել Անեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սամուել Անեցի, 12-րդ դարի հայ պատմիչ, գրել է «Հավաքմունք ի գրոց պատմագրաց» (հայտնի է նաև որպես «Ժամանակագրություն») աշխատությունը, որը միջնադարում ձեռնարկի արժեք է ունեցել: Այն ներկայացնում է աշխարհի արարչագործությունից մինչև 12-րդ դարի 60-ական թթ. պատմության համառոտ ժամանակագրական շարադրանքը, որին զուգահեռ տրվում են ցանկեր ժամանակագրական տարբեր համակարգերի թվագրություններով: Պարունակում է արժեքավոր տեղեկություններ Կիլիկյան Հայաստանի պատմության վերաբերյալ: Սամվել Անեցին իր Ժամանակագրությունը կազմել է կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունու (1113-1166) պատվերով և այն ավարտել 1163 թ.: Անեցու ժամանակագրությունը հետագայում տարբեր հեղինակներ շարունակել են եւ հասցրել մինչեւ 18-րդ դար։


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով