Նախնադարյան Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախնադարյան Հայաստան, եզրույթ, որն օգտագործվում է բնութագրելու Հայաստանը (Հայկական լեռնաշխարհ) նախնադարում։

Մարդու ձևավորում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Մարդ

Երկրաբանական և հնագիտական հետազոտություններով ապացուցվել է, որ Չորրորդական դարաշրջանում (0,6-3,5 մլն տարի առաջ) Հայկական լեռնաշխարհում նախամարդու բնակության և մարդկային հասարակության զարգացման համար առկա են եղել բարենպաստ բոլոր պայմանները։ Այստեղ է ձևավորվել հայ ժողովուրդը ու անցել պատմական զարգացման բոլոր փուլերը։

Քարի դար[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Քարի դար

Նախնադարյան հասարակության պատմությունն ընդգրկել է նախամարդու տարածումից մինչև վաղ դասակարգային հասարակության ձևավորման ժամանակաշրջանը (մոտ 2 մլն տարի առաջ - մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջ), որը համընկել է քարի դարաշրջանին։ Հնագիտական պարբերացմամբ՝ քարի դարաշրջանը բաժանվել է հնաքարի (հունարեն` պալեոլիթ), միջնաքարի (հունարեն` մեզոլիթ) և նորաքարի (հունարեն` նեոլիթ) ենթաշրջանների։ Նորաքարի ենթաշրջանի եզրափակիչ փուլում Հայկական լեռնաշխարհի բնակչությունը յուրացրել է պղնձի մշակությունը և աստիճանաբար անցել մետաղի դարաշրջանին։ Անցման այդ ժամանակաշրջանը (մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակներ) անվանում ենք պղնձաքարի (հունարեն` էնեոլիթ) դարաշրջան։

Բրոնզի դարաշրջան[խմբագրել]

Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Հայկ նահապետ
Հայասա
Արմե-Շուպրիա
Նաիրի
Վանի Թագավորություն
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
 • Երվանդունիներ •
Երվանդյան Հայաստան
Փոքր Հայք
Ծոփքի թագավորություն
Կոմմագենեի թագավորություն
 • Արտաշեսյաններ •
Տիգրան Մեծ
 • Արշակունիներ •
Քրիստոնեության ընդունում
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
 • Բագրատունիներ •
Բագրատունյաց թագավորություն
Արծրունիներ
Վասպուրականի թագավորություն
Կարսի թագավորություն
Տաշիր-Ձորագետի թագավորություն
Սյունիքի թագավորություն
 • Ռուբինյաններ •
 • Հեթումյաններ •
Կիլիկիայի Հայկական Թագավորություն
 • Զաքարյաններ •
Զաքարյան Հայաստան
Օտար տիրապետություն
1375 - 1918
Հայ ազատագրական պայքար (15-16-րդ դարեր)
Հայ ազատագրական պայքար (17-18-րդ դարեր)
Արևելյան Հայաստանը Պարսկաստանի կազմում
Արևմտյան Հայաստանը Թուրքիայի կազմում
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց Ցեղասպանություն
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի Առաջին Հանրապետություն
ՀԽՍՀ
Արցախյան ազատամարտ
Հայաստանի Հանրապետություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Հայոց պորտալ

Նախնադարյան համայնական հասարակարգի քայքայումը, ցեղային միությունների և վաղ պետականության սաղմերի ձևավորումը։ Մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին Հայկական լեռնաշխարհում սկզբնավորվել է բրոնզի դարաշրջանը (մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջ - մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ), որը հատկանշվել է տոհմատիրական հասարակարգի քայքայմամբ, վաղ քաղաքային կյանքի և քաղաքացիական հասարակության ձևավորմամբ, նշանագրերի գյուտով։

Ցեղեր և ցեղային միություններ[խմբագրել]

Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին և հատկապես մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 1-ին կեսին ձևավորվել են ցեղերն ու ցեղամիությունները։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհում այդ ցեղամիություններն առաջին քաղաքական կազմավորումներն էին, որոնք բովանդակել են վաղ պետականության սաղմեր՝ կիսանահապետական, կիսաավատապետական ձևի մեջ։ Խեթական և ասորեստանյան սկզբնաղբյուրների հավաստմամբ, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսին Հայկական լեռնաշխարհի ցեղերն արդեն համախմբված էին խոշոր ու մանր քաղ. կազմավորումների մեջ, որոնցից յուրաքանչյուրն ուներ դրացիներից սահմանազատված իր տարածքը՝ «երկիրը» կամ «աշխարհը», ինքնանվանումը, զինված ուժերն ու պաշտպանական կառույցները, ներքին վարչաբաժանումները, պաշտամունքը և կրոնական ընդհանուր տաճարը, ցեղաբարբառը և հոգևոր մշակույթի ինքնահատուկ գծերը, շերտավորված հասարակությունը, կառավարման մարմինները՝ ժառանգական մենաշնորհով օժտված իշխանատան գլխավորությամբ։

Քաղաքական կազմավորումներ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայասա


Մ.թ.ա. XV-XIII դդ. խեթական արքունի արձանագրություններում Հայկական լեռնաշխարհի քաղ. կազմավորումներից առանձնապես հիշատակվում են Ալշե, Իշուվա և Բարձր «երկրները», որոնք համապատասխանաբար նույնանում են հին հայկական Աղձնիք, Ծոփք և Բարձր Հայք «աշխարհներին»։

Հայկական լեռնաշխարհի հնագույն քաղաքական կազմավորումներից է համարվում խեթական արձանագրություններում հիշատակվող Խայաշա-Ացցի (Հայասա-Ազզի) ցեղամիությունը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png