Կոմմագենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմմագենե (հին հունարեն` Kομμαγηνή, քրդերեն` Komagen), Փոքր Ասիայի հարավ-արևելյան մասում ընկած Մեծ Հայքին (Ծոփք), Կապադովկիային և Կիլիկիային սահմանակից երկրամաս, իր մեջ ներառում է այսօրվա Ադիաման, Էլազիգ, Մարաշ, Ղազանթեփ և Մալաթի գավառները: Գլխավոր քաղաքը Շամշատն էր (ներկայումս` Ադիաման): Կոմագենեում իշխած թագավորական դինաստիան ազգակից էր հայ Երվանդունիներին: