Փիլարտոս Վարաժնունի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիլարտոս Վարաժնունի (հուն.՝ Φιλάρετος Βραχάμιος), քաղկեդոնադավան հայ իշխան, բյուզանդական զորավար: 1068թ. Ռոմանոս Դիոգենես կայսեր կողմից նշանակվել է Եփրատի առափնյա շրջանների սահմանապահ զորքերի հրամանատար: 1071թ. Ռոմանոսի սելջուկների դեմ Մանազկերտի ճակատամարտում պարտվելուց և գահընկեց արվելուց հետո դուրս է եկել բյուզանդական կենտրոնական իշխանությունների հպատակությունից և աստիճանաբար տիրապետություն հաստատելով Հարավային Կապադովկիայի և Հյուսիսային Ասորիքի նշանավոր քաղաքների վրա (Անտիոք, Մելիտենե, Սամոսատ, Եդեսիա և այլն), հիմնել է մի անկախ պետություն` հաջողությամբ լեզու գտնելով սելջուկների հետ: 1086թ. Փիլարտոսի իշխանությունը նվաճվել է սելջուկյան սուլթան Մելիքշահ I կողմից:
Աղբյուրներ [խմբագրել]
- Անանուն Եդեսացի, Ժամանակագրություն, Երևան, 1982: