Աբրահամ Անկյուրացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Անկյուրացի
Ծնվել է1400-ականներ
ԾննդավայրԱնկարա, Օսմանյան կայսրություն
Մահացել է15-րդ դար
Մասնագիտություներաժիշտ և պատմաբան
 Abraham Ankyuratsi Վիքիպահեստում
ձեռագրերից մեկը

Աբրահամ Անկյուրացի (մականունը՝ Ղափլան, թարգմ.՝ վագր, 1400-ականներ, Անկարա, Օսմանյան կայսրություն - 15-րդ դար), 15-րդ դարի հայ տաղերգու[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1453 թվականին թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավման ականատես։ Գրել է «Ողբ ի վերայ մայրաքաղաքին Կոստանդնուպոլսոյ՝ վասն տիրելոյն տաճկաց. ասացեալ ի յԱբրահամ ականատես վարդապետէ»[2][3][4][1]։ Այս երկը թարգմանվել է ֆրանսերեն, ռուսերեն[5], գերմաներեն[6], իտալերէն[7], անգլերեն[8] լեզուներով։

Կազմել է «Հայոց պատմութեան ժամանակագրութիւն» (ընդգրկում է հայոց ազգաբանությունից մինչև 1358 թ.-ի դեպքերը)։ Աշխատության վերջին մասում տրված է հռոմեական և հունական կայսրերի գործունեության համառոտ պատմությանը։ Գրել է նաև հոգևոր տաղեր[3][4]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 39․
  2. Աբրահամ Անկիւրիացի, Ողբ ի վերայ առման Կոստանդինուպոլսոյ,- Հ. Ս. Անասյան, Հայկական աղբյուրները Բյուզանդիայի անկման մասին, Երևան, 1957, էջ 29-59։
  3. 3,0 3,1 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 41 — 720 էջ։
  4. 4,0 4,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 14, էջեր 14 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
  5. Ռուսերեն թարգմանությունը տե՛ս А. С. Анасян, Армянские хронисты о падении Константинополя (Перевод с древнеармянского С. С. Аревшатяна),- Византийский Временник. Том 7 (32), 1953, стр. 444-466.
  6. M. Krikorian, W. Seibt, Die Eroberung Konstantinopels im Jahre 1453 aus armenischer Sicht; Byzantinische Geschichtsschreiber ΧΙΙΙ, Graz-Vienna-Cologne, 1981.
  7. La caduta di Costantinopoli, a cura di A. Pertusi, Vol. 2, Milano: Fondazione Lorenzo Valla, 1999.
  8. A. Sanjian, Two contemorary Armenian Elegies on the Fall of Constantinople, 1453,- Viator, 1971, Vol. I, pp. 223-261.(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ Անկյուրացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 41