Վարդանանք (պատմավեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդանանք (այլ կիրառումներ)
Վարդանանք
ՀեղինակԴերենիկ Դեմիրճյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Վարդան Մամիկոնյան, Եզնիկ Կողբացի, Եղիշե, Ղևոնդ Երեց, Հովսեփ Ա Վայոցձորցի, Վասակ Սյունի, Մովսես Խորենացի և Հազկերտ Բ
Երկիր Հայաստան
Հրատարակման տարեթիվ1943

«Վարդանանք», Դերենիկ Դեմիրճյանի պատմավեպ։ Հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է։ Այն գրվել է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որպեսզի բարձր պահի ռազմաճակատում գտնվող հայ զինվորների մարտական ոգին։ [փա՞ստ]

Հեղինակը գրքում ներկայացնում է Հայաստանը 5-րդ դարում՝ հիմնականում պատմելով 451 թվականին Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին, երբ հայ ժողովուրդը սպարապետ Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ ապստամբեց և Ավարայրի դաշտում հերոսաբար կռվեց պարսիկների դեմ, որոնք, տիրելով Հայաստանին, ուզում էին հայ ժողովրդին պարտադրել իրենց հավատը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը հայոց պատմության մեջ շրջադարձային նշանակություն ունեցող` 5-րդ դարի ազգային պատմության, փիլիսոփայության, քաղաքական ու կրոնադավանաբանական դիրքորոշման ընդհանրացումն է։ Հեղինակն այս վեպը գրելու գաղափարի շուրջ երկար է մտածել։ Նա սկզբնական շրջանում ցանկանում էր գրել 5-րդ դարի մասին՝ «Մեսրոպ Մաշտոց», «Վարդանանք», «Վահանանց պատերազմ», սակայն երբ բռնկվեց Հայրենական մեծ պատերազմը, Դերենիկ Դեմիրճյանը փոխեց իր մտադրությունը և սկզբում գրեց «Վարդանանքը»։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանում տիրող իրավիճակը կարծես թե նույնն էր, ինչ-որ 451 թվականին։ Եվ հենց այս վեպով էլ հեղինակը փորձում էր հայրենասիրական ոգին վերարթնացնել հայ ժողովրդի մոտ։

Գրել պատմական-հայրենասիրական (միայն) վեպ, չեմ կամենում։ Եթե չպիտի լինի վեպում որևէ նոր բան, չարժե գրելը։ Ես կարծում եմ, որ ամեն ազգային նշանակություն ունեցող վեպ պիտի համաշխարհային, համամարդկային մի բան ունենա։ Դա միայն իրավունք ունի ազգային լինելու, կամ արժե միայն այդպիսի ազգային գրականություն ունենալ ...
Եվ ես երգեցի-ուժեղ, թե թույլ` հոգ չէ (не беда!)-Վարդանանց երգը, որ ես նվիրաբերում եմ բոլոր ազատագրված, ազատագրվող և ազատագրության դաշտին ոտը դնելուն սպասող բոլոր ժողովուրդներին...

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկաստանը երկարամյա պատերազմներից հետո որոշում է հպատակ երկրներին ընդունել տալ զրադաշտական կրոնը։ Հատուկ հրովարտակով Հազկերտը նամակ է ուղարկում և պահանջում կամ ընդունել զրադաշտական կրոնը և խաղաղ ապրել, կամ հակառակ դեպքում ներկայանալ իրեն՝ Տիզբոն։ Տեղի է ունենում խորհրդակցություն, որտեղ արդեն Վասակյանց և Վարդանանց միջև հակամարտությունը զգացվում էր։ Ժողովին ներկա չի լինում հայոց մարզպանը՝ Վասակը։ Վասակյանք ասում են, որ նամակն ուղղված է միայն հայոց հոգևորականության և նրանք կապ չունեն այդ նամակի հետ, բայց Վարդանը հակադարձում է նրան և ասում, որ վտանգը կախված է ողջ Հայաստանի և բոլոր նախարարությունների վրա։

Բազմաթիվ վեճերից հետո որոշվում է պատասխան նամակ ուղարկել և մերժել Հազկերտին։ Նամակը կազմում են Եղիշեն, Ղևոնդ Երեցը և Եզնիկ Կողբացին։ Պատասխան նամակն ուղարկեցին Խոսրովի հետ, իսկ նրա հետ գնում է Կոդակը, որպեսզի Միհրնեսեհի աչքում բարձրացնի Վասակին։

Եվ քանի որ մերժում են, պետք է գնային Պարսկաստան և ժամանակ շահեին, քանի որ կռիվն անխուսափելի էր։ Այդ ընթացքում կամփոփվեր հայոց զորագունդը և Վարդանի տղան՝ Զոհրակը, կվերադառնար։ Մոտեցավ մեկնելու ժամը, և հայոց նախարարները ճանապարհ ընկան։ Նրանց հետ գնում էին նաև Վասակի տղաները՝ Բաբիկն ու Ներսիկը, սակայն նրանք չէին ուզում գնալ, այլ ուզում էին մնալ և կռվել Վարդանի կողքին։ Հասնելով Նյուշապուհ քաղաք՝ նրանք կանգնեցին ատյանի առաջ և զնդան ուղարկվեցին, որտեղ էլ որոշեցին, որ ազգին օգնելու համար հարկավոր է առերես ընդունել կրակապաշտությունը, այլապես նրանք կսպանվեին։ Վարդանը հազիվ համոզվեց այդ մտքի հետ, քանի որ չէր ուզում դավաճանել ինքն իրեն։

Այսպիսով առերես պարսկանալուց հետո մոգպետի և 700 մոգերի հետ վերադառնում են Հայաստան։ Այդ ընթացքում հայոց Այրուձին փախել էր և նրանց հետ փախած վանականները ուրացման լուրն արդեն հասցրել էին Հայաստան։ Այնտեղ բոլորն իրար էին խառնվել, և երբ արդեն նախարարները հասել էին Հայաստան, նրանց սպասում էր զայրացած հայերի բազմությունը։ Այդտեղ տեղի ունեցավ անսպասելին՝ Վարդանը հայտարարեց, որ ամենևին չի ուրացել։ Իմանալով այդ մասին` պարսից զորքը գնաց իր ճամբար` հարձակման պատրաստվելու։ Հետո կռիվ եղավ։ Այդ ընթացքում Վարդանին լուր եկավ, որ Ատոմը ջախջախել է Ճորա Պահակը։

Մեկ տարվա ընթացքում Վարդանը հավաքեց հայոց զորքը և նախապատրաստվեց կռվին։ 451 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը և ինչպես Եղիշեն էր բնութագրում. «… ոչ թե մի կողմը հաղթեց և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ պարտություն կրեցին»։ Պարսիկների կողմից կռիվը ղեկավարում էր Նյուսալավուրտը։

Սկզբնաղբուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի սկզբնաղբյուրներն են 5-րդ դարի պատմիչներ Եղիշեի «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին» և Ղազար Փարպեցու «Պատմութիւն հայոց» երկերը։

Պատմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերենիկ Դեմիրճյանը նկարագրում է 5-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, երբ պարսից Հազկերտ II թագավորի հարկահանները ծանրացրել էին Հայաստանի վիճակը և ցանկանում էին Հայաստանում հաստատել զրադաշտականություն։ Նկարագրում է Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանին և նրա կողմնակիցներին (Վարդանանց)։ Նկարագրում է դավաճան Վասակ Սյունուն, նրա կողմնակիցներին՝ վասակյանց։ Առավել պատկերավոր նկարագրվում է 451 թվականի մայիսի 26-ին Ավարայրի դաշտում՝ Տղմուտ գետի մոտ տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտը։ Ճակատամարտում հայկական զորքը բարոյական հաղթանակ է տանում՝ չնայած թշնամու զորքերի գերակշռության։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

* Ամեն բանի հնարը կա,եթե մարդ ուզենա որոնել,գտնել (Բդեշխ Աշուշա)։
* Խելացի թշնամին կես բարեկամ է (Կոդակ)։
* Ամեն ընկնել ընկնել չէ, տեր իմ, ընկնելն այն է, որ չես ուզում բարձրանալ (Կոդակ)։
* Մինչ բարդկային անձնավորություններն ու զանգվածները խլրտում էին, ինչպես փոթորկից առաք քամու հատ-հատ հարվածներից անհանգստանալ սկսող դաշտավայր, ժամանակի անիվը դառնում էր՝ վճռելու համար օրը արհավիրքի շղթազերծման։ Նա թռչում էր, երբ մեկ թվում էր, թե դանդաղում է, մեկ՝ որ թռչում է։ Մարդիկ էին, որ չէին տեսնում նրա գաղտնի ընթացքը։ Նա դավադրորեն ծածկում էր ապագայի վարագույրը։ Բոլորը ժամանակին էին նայում, իսկ նա ոչ ոքի չէր նայում (հեղինակ)։
* Կարճ է կյանքը մարդու, հարատև է մարդկությունը (Մամիկոնյան Մեծ Տիկին)։
* Աներկյուղությունը մահի անպարտելիությունն է (Մամիկոնյան Մեծ Տկկին)։
* Մենք ոտի տակեն ծեծված հող ենք։ Կծեծեն, կտրորեն, բայց մենք հա՜ կանք ու կանք։ Կապրե՜նք...(Խանդութ)
* Ընտրեցինք մահն ազատությամբ, քան կյանքը ստրկությամբ (պարսիկներին ուղարկված հայերի նամակից մի հատված)։
* Երբ մի էակ չի թվում գեղեցիկ, բայց հարկավոր է կողմնակի մի բառ, որ հանկարծ կրակվելով դեմդ ելնի գեղեցկությունը։ Գեղեցկությունը, որը շատ անգամ առաջին հայացքից թվում է տգեղ, բայց դա էլ նրանից, որ ինքնատիպ է, աննախընթաց, նորանոր... (սա ասվել է այն ժամանակ, երբ Զոհրակը սիրահարվել էր արդեն Աստղիկին)

Պատասխան թուղթը ուղղված արյաց տերությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հովսեփ Կաթողիկոսը մեծամեծներից մինչև փոքրերը միաբանյալներով հանդերձ, մեծ Հազարապետիդ արյաց և անարյաց, Միհրներսեհիդ, շատ խաղաղասեր մտքով ողջույն է հղում ամենամեծ Սպարապետիդ արյաց։ Եթե մի փոքր մի կողմ նետեիր քո իշխանության փքել մեծացնելը և ընկերաբար պայքար մտնեիր, գիտեմ, որ ուրիշ անգամ ամեն բանով դու շատ իմաստուն ես։ Աշխարհս նյութեղեն է, և նյութերը տարբեր-տարբեր և իրարու հետ հակառակ. մեկ է այս հակառակորդների ըստեղծողը, որ սրանց իրար է բերում, սիրելությամբ հաշտեցնում։ Մեղմացնում է կրակի ջերմությունը օդի հովությամբ, օդի դժնդակ խստությունը՝ կրակի արծարծմամբ, նույնպես և մանրամաղ փոշիացած հողը՝ ջրի սալահատակ պնդացած հողի կպչելով։ Այս հավատից չեն կարող խախտել մեզ ո՛չ հրեշտակ, ո՛չ մարդիկ, ո՛չ հուր, սուր։ Այլևս դու այս ամեն բանի մասին մեզ մի հարցնիր, որովհետև ոչ թե մարդու հետ է մեր հավատի ուխտը, որ խաբվենք իբրև երեխաներ, այլ անխզելի է աստծո հետ, որ չի կարելի քանդել և հեռու նետել ո՛չ այժմ և ո՛չ ապա, և ո՛չ հավիտյանս, և ո՛չ հավիտենից հավիտյանս։»։
- Հայաստանի մեծամեծներից պարսիկներին(Վարդանանք(պատմավեպ), Երևան, «Լույս», 1987, էջ 165-167)

Վեպի հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասակյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ հայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փառանձեմ - Վասակի կինը, Սյունաց իշխանուհի
  • Բաբիկ - մարզպանի որդին,ով սպանվել է իր հոր՝Վասակի հրամանով
  • Ներսիկ - մարզպանի որդին
  • Արշամ - հարյուրապետ
  • Վարազվաղան - հայ, ցանկանում էր դառնալ մարզպան

Պարսիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հազկերտ - պարսից արքա
  • Վեհմիր - մոգպետ
  • Միհրներսեհ - Պարսից հազարապետ
  • Արամայիդի - Միհրներսեհի քույրը
  • Դենշապուհ - մոգապետ
  • Արշավիր Արշարունյաց - իշխան
  • Մուշկան Նիսալավուրտ - Ավարայրի ճակատամարտում պարսկական զորքի գերագույն հրամանատար

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշուշա - վրաց բդեշխ
  • Վազգեն - վրաց իշխան,հայրը՝Գուգարքի Բդեշխ Աշուշա,Շուշանիկի ամուսինը
  • Բակուր - վրաց իշխան
«Ավարայրի ճակատամարտ», 1482 թ., Ականց անապատ, գործ Կարապետ Բերկրեցու

Հայ շինականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում նաև մեծ տեղ է հատկացվում շինականներին։ Դրանցից առավել արժանահիշատակ են ներքևում հիշատակվածները, քանի որ ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ճակատամարտի ժամանակ ժողովրդական գնդերի կազմում։

  • Խանդութ - ճակատամարտի ժամանակ հայ գեղջկուհիների առաջնորդը
  • Առաքել - շինականների առաջնորդը ճակատամարտի ժամանակ
  • Սենեքերիմ ավագ - հայ շինական
  • Հակոբոս զինվոր - շինական
  • Պողոս - շինական
  • Հովհաննես Կարապետ - շինական
  • Օհան հայրիկ - շինական
  • Սողոմոն - շինական
  • Արթեն քեռի - ռշտունցի հայ շինական

Վեպում նկարագրվող ճակատամարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 449 թ. - Անգղ ամրոցի ճակատամարտ
  • 451 թ. - Ավարայրի ճակատամարտ

Գրաքննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Իսահակյանը վեպի մասին գրել է.

Վեպը բնութագրվում է ռազմական կրակով, յուրաքանչյուր էջից վրնջում են նժույգները, կորովի երիտասարդները պատրաստ են կռվել և զոհվել հայրենիքի համար...

Հրատարակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդանանք (վեպ), գիրք առաջին, Ե., Հայպետհրատ, 1943, 458 էջ, տպ. 4.000
  • Վարդանանք (վեպ), գիրք երկրորդ, Ե., Հայպետհրատ, 1946, 550 էջ, տպ. 6.000
  • Վարդանանք (վեպ), Ե., Հայպետհրատ, 1951, 722 էջ, տպ. 10.000
  • Վարդանանք (վեպ), Ե., ձայպետհրատ, 1954, 712 էջ, տպ. 10.000:
  • Վարդանանք (վեպ), հատոր առաջին, Կահիրե, 1956, 440 էջ
  • Վարդանանք (վեպ), հատոր երկրորդ, Կահիրե, 1956, 544 էջ
  • Վարդանանք (վեպ), գիրք 1, Ե., «Հայաստան», 1968, 444 էջ, տպ. 50.000
  • Վարդանանք (վեպ), գիրք 2, Ե., «Հայաստան», 1968, 559 էջ, տպ. 50.000
  • Վարդանանք (վեպ), Ե., «Լույս», 1987, 1002 էջ, տպ. 70.000

Ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաիներեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանանք (վեպ), Փարիզ, 1963

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդանանք (վեպ), Դերենիկ Դեմիրճյան, Ե., «Հայաստան», 1987, 1002 էջ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են