Եսայի Նչեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Եսայի Նչեցի

Եսայի Նչեցի,
մանրանկար 1318 թ․ Ավետարանից
Ծնվել է 1260 թ․
Սասունի Նիչ գավառ
Մահացել է 1338 թ․
Գլաձորի համալսարան
Բնակության վայր Գլաձորի համալսարան
Ազգություն Հայ
Դավանանք Հայ առաքելական
Գիտական ոլորտ Աստվածաբանություն, մանկավարժություն, քերականություն, փիլիսոփայություն
Հաստատություններ Գլաձորի համալսարան
Գիտական ղեկավար Ներսես Մշեցի,
Վարդան Արևելցի
Հայտնի աշակերտներ Գրիգոր Երզնկացի, Հովհան Որոտնեցի, Թորոս Տարոնացի, Կիրակոս Երզնկացի, Հովհաննես Արճիշեցի Ոսպնակեր
Հայտնի է որպես Գլաձորի համալսարանի ուսուցչապետ

Եսայի Նչեցի (1260-65, Սասունի Նիչ գավառ - մոտ 1338, Գլաձորի համալսարան), մանկավարժ, քերական, մատենագիր, հասարակական-հոգևոր գործիչ։ Սովորել է Մուշի Առաքելոց դպրեվանքում, ապա՝ Քաջբերունյաց գավառում և Վայոց ձորի Աղբերց վանքում՝ Ներսես Մշեցու մոտ։ Ստացել է բարձրագույն կրթություն և վարդապետի (դոկտորի) աստիճան։ 1284 թվականին գլխավորել է Աղբերց վանքի դպրության աշխատանքները։

Եսայի Նչեցին եղել է Գլաձորի համալսարանի հիմնադիրն ու ղեկավարը։

Որպես ուսուցչապետ մեծ համբավ է վայելել բնաշխարհում և Կիլիկիայի հայկական պետության սահմաններում։ Դասավանդել է «յոթ ազատ արվեստներ»-ը։ Դաստիարակել և կրթել է մոտ 360 աշակերտ։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png