Սիամանթո

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիամանթո
Սիամանթոյին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Սիամանթոն (Ատոմ Յարճանյան) (1878 - 1915) — արևմտահայ բանաստեղծ, բանասեր։

Սիամանթոն ծնվել է 1878 թ. օգոստոսի 15-ին Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում։ Սկզբնական կրթությունը ստանում է ծննդավայրի Ներսիսյան վարժարանում։ 1892 թ. նրանց ընտանիքը տեղափոխվում է Պոլիս, այնտեղ նա երկու տարի սովորում է Միրիճանյան դպրոցում, իսկ այնուհետև Պերպերյան վարժարանում։

1896 թ. Հայկական արյունալի ջարդերից հարկադրված փախչում է Եգիպտոս՝ դպրոցը չավարտած։ 1897 թ. Սիամանթոն մեկնում է Եվրոպա` Ժնևի քոլեջի ծաղկաբուծական բաժնում սովորելու։ Մի քանի ամիս քոլեջում սովորելուց հետո Սիամոնթոն մեկնում է Պոլիս, որտեղ երեք տարի հաճախում է Սորբոնի համալսարանի բանասիրական բաժին։ Այնտեղ նա ուսումնասիրում է Եվրոպական գրականությունը և բավականին ընդլայնում մտահորիզոնը։ 1898 թ. լինում է Ավստրիայում և Շվեյցարիայում։

  • 1902 լույս է տեսնում Սիամանթոյի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն։ Գրական քննադատները դրվատանքով են խոսում երիտասարդ բանաստեղծի ստեղծագործական բացառիկ կարողությունների մասին։
  • 1909 Սիամանթոն մեկնում է Ամերիկա, տարագրության այս սրտամաշ տարիների մասին է գրված «Հայրենի հրավեր» հայրենաբաղձ երգերի շարքը։
  • 1910 Հրատարակվում է «Ամբողջական գործը» հատորը։
  • 1914 Վերադառնում է Պոլիս։
  • 1915 Այլ արևմտահայ մտավորականների հետ վայրենաբար սպանվել է թուրքերի ձեռքով։

[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝


Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ
Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով