Ազատ ոտանավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազատ ոտանավոր, Վերլիբռ (ֆրանսերեն՝ vers libre՝ ազատ ոտանավոր), տաղաչափական համակարգերից մեկը։

Ազատ ոտանավորը բնորոշ է եղել ժողովրդակամ բանահյուսության որաշ ստեղծագործություններին, լայն տարածում է ունեցել նաև 19-րդ դարից սկսած։

Ի տարբերություն ոտանավորի մյուս տեսակների (վանկական, վանկաշեշտական, համաշեշտ)՝ ազատ ոտանավորի մեջ չկան ո՛չ վանկերի և շեշտերի թվի հավասարություն, ո՛չ էլ շեշտերի կանոնավոր դասավորություն։ Չկան բանաստեղծական ոտքեր ու անդամներ, ինչպես նաև տների կայուն, պարբերաբար կրկնվող կառուցվածք։ Հաճախ բացակայում են նաև տողերի համահունչ վերջավորությունը (հանգ)։ Այսպիսով, ազատ ոտանավորը զգալի չափով մոտենում է արձակին։

Սակայն ազատ ոտանավորն ունի ռիթմի իր սկզբունքները, որով տարբերվում է արձակից։ Դա առաջին հերթին տողերի շարահուսական-արտասանական ինքնուրույնությունն է։ Յուրաքանչյուր բանատող համեմատաբար ավարտուն և շարահյուսական և իմաստային միավոր է՝ ամբողջական նախադասություն, բառակապակցություն, միտք կամ պատկեր։ Տողն արտասանվում է մի շնչով և համեմատաբար մեծ դադարով առանձնացվում է հաջորդ տողից։ Դրանով էլ տողերը «հավասար» են դառնում, և նրանց միջև յուրօրինակ ռիթմ է առաջանում։

Ազատ ոտանավորի մեջ հաճախ երկար տողի կողքին կարող է հանդես գալ նաև կարճ, նույնիսկ մեկ բառից կազմված տողեր։ Դրանով ընդգծվում է հատկապես կարևոր իմաստ արտահայտող բառերի արտասանական ինքնուրույնությունը։[1]

Ազատ ոտանավորի հայ ամենամեծ վարպետը՝ Սիամանթոն։

Հայ գրականության մեջ ազատ ոտանավորի ամենամեծ վարպետը Սիամանթոն է.

Հոգիս ա՛ն է որ բյուրավոր անգամ ձեր ամենուն ցավն ապրեցավ,
Ա՛ն է որ անդունդի մը մեջ՝ իր մոխրի վրա ծնրադիր՝
Հարազատ ուշղթայակապ քույրերու աքսորը կուլա...
Հոգիս այն վա՛յրն է, ուրկե արյունառուշտ լուսին մը բարձրացավ
Անմեղներու կոտորածեն ծովացյալ դաշտի մը վրա...

Ազատ ոտանավոր կիրառած բանաստեղծներ[խմբագրել]

Հայ բանաստեղծներ[խմբագրել]

Այլազգի բանաստեղծներ[խմբագրել]

Ազատ ոտանավորով ժող. բանահույսական ստեղծագործություններ[խմբագրել]

Տես նաև՝[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս», էջ 5-7։