Ալեքսանդր Բլոկ
Ալեքսանդր Բլոկ (Алекса́ндр Алекса́ндрович Блок, 1880թ. նոյեմբերի 28, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսական կայսրություն — 1921թ. օգոստոսի 7, Պետրոգրադ, ՌՍՖՍՀ)) — ռուս բանաստեղծ: Ծնվել է մշակութային ընտանիքում (հայրը՝ պրոֆեսոր, մայրը՝ գրող): Առաջին բանաստեղծությունները սկսել է գրել հինգ տարեկան հասակում: Կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի համալսարանի՝ պատմական-բանասիրական ֆակուլտետում, որի ռեկտորն էր նրա պապը՝ Ա.Ն. Բեկետովը:
1903թ. ամուսնացել է Դմիտրի Մենդելեևի դուստր՝ Լյուբով Մենդելեևայի հետ: 1904թ. լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծություններ գեղեցիկ տիկնոջ մասին» վեռնագրով:
1917թ. հեղափոխական իրադարձությունները արտացոլվել են Բլոկի բանաստեղծություններում, հոդվածներում և հատկապես «Տասներկուսը» պոեմում: Մահացել է 1921թ. օգոստոսի 7-ին՝ չդիմանալով նյութական ծանր պայմաններին:
Բլոկի ստեղծագործությունը պարունակում է մի քանի ուղղություններ: Նրա վաղ շրջանների ստեղծագործություններին հատուկ է «սիմվոլիզմը»: Հետագայում իր բանաստեղծություններում անդրադարձել է ժողովրդի սոցիալական վիճակին, համամարդկային թեմաներին: Բլոկի բանաստեղծություններն ու «Տասներկուսը» պոեմը թարգմանվել են հայերեն [1], [2]: