Կարեն Անտաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Անտաշյան
Կարեն Գառնիկի Անտաշյան
Ծնվել է փետրվարի 3, 1983
Ծննդավայր Վանաձոր, Հայաստան
Ազգություն Հայ
Կայք http://karen.antashyan.com/

Կարեն Անտաշյան (ծնվ. փետրվարի 3, 1983, Վանաձոր, Լոռու մարզ), հայ բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել]

1999-2005թթ սովորել է ՀՊՃՀ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժնում։ 2003-ին մի քանի համախոհների հետ հիմնադրել և հրատարակել է ուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ուսանողի Ձայն» ամսագիրը։ 2005-2007-ը ծառայել է Հայաստանի Զինված Ուժերում։ 2009 թվականին մի խումբ երիտասարդ գրողների և գրաքննադատների հետ հիմնադրել է «Գրանիշ» գրական հիմնադրամը, որի գլխավոր նպատակը հայոց լեզվի և հայ գրականության պահպանությունը, զարգացումն ու տարածումն է։ Անդամակցում է երեխաների մշակութային դաստիարակությամբ զբաղվող «Մասրենի» կազմակերպությանը։

Գրքեր[խմբագրել]

  • «Ծիլի-Ծով. գիրք հմայության», 2014թ, Անտարես հրատարակչություն, [1]
  • «Անտաշատ», 2009թ, հեղինակային հրատարակություն,
  • «Վերջից հետո, Սկզբից առաջ», 2004թ, ՀԳՄ հրատարակչություն, [2]

Բանաստեղծությունների հրապարակումը մամուլում[խմբագրել]

  • Գրանիշ գրական հանդես
  • Հայկական Ժամանակ օրաթերթ, Օգոստոս 13, 2010 [3]
  • NewMag ամսագիր, N 18 / 2010
  • Megapolis հասարակական-քաղաքական ամսագիր, N 1 (01)/ 2009
  • Նարցիս, գրական-գեղարվեստական, մշակութային ամսագիր N 5 / 2009
  • Юность [4] գրական-գեղարվեստական ամասգիր (ՌԴ), ռուսերեն թարգմանությամբ, N 9 (644)/ 2009
  • Գրական թերթ, ՀԳՄ պաշտոնաթերթ N 23 (2764)/ 2004, N 41 2009
  • Գրեթերթ, ՀԳՄ գրական-երիտասարդական թերթ N 3 (11)/ 2008, N 2 (13)/ 2009
  • Եղիցի Լույս ԼՂՀ գրողների միության թերթ, 2009թ թիվ 3
  • Ուսանողի ձայն ուսանողական ամսագիր, «Հայկական դիմագծեր հոդվածաշար» 2004-2005թթ
  • Ապագա մանկավարժ ՎՊՄԻ պարբերական, N 2-3 (43-44)/ 2003

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել]

  • Ինքնագիր գրական ակումբի ժյուրիի հատուկ մրցանակ «Ականջներդ կկտրեմ» պատմվածքի համար, 2010թ.
  • Գրեթերթի 2008 թվականի պոեզիայի մրցանակ «Բերքի տոն» բանաստեղծական շարքի համար։
  • Հակոբ Կարապենցի անվան պարգև «մամուլում տպագրված բանաստեղծական շարքի համար», 2008թ.

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]