Գրեթերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gretert-amar.jpg

Գրեթերթ - Հայաստանի գրողների միության գրական երիտասարդական ամսաթերթ։ Տպագրվում է 2006 թվականի հուլիսի 1-ից։ Գլխավոր խմբագիրը և հիմնադիրն արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Գուրգեն Խանջյանն է։ Պարբերականը փորձում է համախմբել երիտասարդ ստեղծագործող ուժերին` արձակագիրներին, բանաստեղծներին, թարգմանիչներին։ Տպագրվում է պետական հովանավորությամբ։

[խմբագրել] Գրեթերթի մրցանակ

«Գրեթերթն» ունի ամենամյա մրցանակ, որը տրվում է թերթում հրատարակված պոեզիայի, արձակի, թարգմանության և հրապարակախոսության ոլորտների լավագույն ստեղծագործության հեղինակներին։ «Գրեթերթի» մրցանակակիրներ են դարձել`

2007 թվական

  • Էդուարդ Հարենց, պոեզիա, 2007-ի թիվ 5-ում տպագրած բանաստեղծական շարքի համար:
  • Թոնդրակ, "Գրեթերթի" 2007-ի համարներում հրապարակած թարգմանությունների համար:
  • Արքմենիկ Նիկողոսյան, հրապարակախոսություն և ակնարկ, "Մրցանակաբաշխություններ, մրցանակներ, մրցանակակիրներ"(Գրեթերթ, 2007, թիվ 1)։
  • Նառա Վարդանյան, արձակ, "Սրբիչը", Գրեթերթ, 2007, թիվ 4:
  • Հասմիկ Հակոբյան, գրաքննադատություն, "Պոեզիան առանց պարտավորությունների", Գրեթերթ, 2007, թիվ 4:

2008 թվական

2009 թվական

  • Աշոտ Գաբրիելյան, պոեզիա, 2009-ի թիվ 3-ում տպագրած բանաստեղծական շարքի համար։
  • Արամ Պաչյան, պատմվածք, «Ռոբինզոն» (Գրեթերթ, 2009, թիվ 3)։
  • Վահրամ Դանիելյան, գրաքննադատություն (Գրեթերթ, 2009, թիվ 1)։
  • Էդուարդ Հարենց, թարգմանություն, արաբերենից Ադոնիսի բանաստեղծական շարքի թարգմանության համար (Գրեթերթ, 2009, թիվ 1)։

2010 թվական

  • Հասմիկ Սիմոնյան, պոեզիա, «Հրաժեշտ բառին» բանաստեղծական շարք (Գրեթերթ, թիվ 1)։
  • Սարգիս Հովսեփյան, պատմվածք, «Ֆերգանա» (Գրեթերթ, թիվ 4)։
  • Հասմիկ Հակոբյան, գրաքննադատություն, «Ջրհեղեղ` ժամանակային անանցելիություն» (Գրեթերթ, թիվ 4)։
  • Արամ Պաչյան, հրապարակախոսություն և էսսե, «Actus Tragicus» (Գրեթերթ, թիվ 4)։
  • Աշոտ Գաբրիելյան, թարգմանություն, Ռուբոկո Սյոյի էրոտիկ թանկաները (Գրեթերթ, թիվ 2)։
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ