Արամ Պաչյան
| Արամ Պաչյան | |
|---|---|
(արձակագիր) |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Արամ Պաչյան |
| Ծննդյան օր՝ | Մարտի 19. 1983 |
| Ծննդավայր՝ | Վանաձոր, Հայաստան |
Արամ Պաչյան (ծնվ. 1983, մարտի 19, Վանաձոր), արդի հայ արձակագիր:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է 1983-ի մարտի 19-ին, Վանաձորում, բուժաշխատողների ընտանիքում։ 1999-2004թթ.-ին սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ 2002 թվականին Բրիտանական Արևելք-Արևմուտք Կենտրոնի կողմից կազմակերպված «Նախադեպային իրավունքը և Մարդու Իրավունքների Պաշտպանության Եվրոպական Կոնվենցիան» սեմինարներին ակտիվ մասնակցության համար արժանացել է «British East West Center and Center of Comparative Jurisprudence» հավատարմագրին: 2003 թվականին մասնակցել է Ամերիկյան իրավաբանների Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղաքացիական պատերազմների ընթացքում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը» թեմայով «Philip C Jessup» անվան միջազգային մրցախաղին` ճանաչվելով որպես լավագույն բանախոս: 2004-2006թ թվականին ծառայել է Հայաստանի Զինված Ուժերում, այնուհետև 2008 թվականից աշխատել է իրավապահ մարմիններում: 2009 թվականին դուրս է եկել աշխատանքից` որոշելով զբաղվել միայն գրականությամբ: Առաջին անգամ տպագրվել է 2007 թվականին «Գրական թերթում», հետագայում պատմվածքները պարբերաբար տպագրվել են` «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի Լույս» թերթերում, «Նարցիս» գրական հանդեսում: 2008 թվականին «Թափանցիկ Շշեր» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին: 2009 թվականին «Ռոբինզոն» պատմվածքի համար կրկին անգամ արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին: 2009 թվականին «Աշխատանք, Աշխատանք» և «Շախմատային Նովել» պատմվածքների համար արժանացել է Նարցիս գրական-գեղարվեստական մշակութային հանդեսի մրցանակին: 2009 թվականին Արամ Պաչյանի պատմվածքները ընդգրկվել են արդի հայ արձակի «Անթոլոգիա 18-33» ժողովածուում: 2010 թվականին Արամ Պաչյանին շնորհվել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ` 2009 թվականին գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար:
[խմբագրել] Գրքերը
- Ռոբինզոն և 13 պատմվածք, Երևան, «Գրական էտալոն», 2010:
- Ցտեսություն, Ծիտ (վեպ), Երևան, «Անտարես», 2012:
[խմբագրել] Հրատարակումները
- Ինքնագիր գրական հանդես 2010/6
- Անթոլոգիա 18-33 , արդի հայ արձակի անթոլոգիա, Երևան 2009
- Գրական թերթ, ՀԳՄ պաշտոնաթերթ 2007/19, 2009/30, 2010/25
- Գրեթերթ, ՀԳՄ գրական-երիտասարդական թերթ 2007/4, 2007/5, 2008/2, 2008/3, 2009/3, 2009/2
- Նարցիս, գրական-գեղարվեստական, մշակութային ամասգիր 2007/6, 2009/2, 2009/6
- Եղիցի Լույս, ԼՂՀ գրողների միության պաշտոնաթերթ, 2009/7,8, 2010/1
[խմբագրել] Մրցանակներ և պարգևներ
- Գրեթերթի 2008 թվականի մրցանակ «Թափանցիկ շշեր» պատմվածքի համար:
- Գրեթերթի 2009 թվականի մրցանակ «Ռոբինզոն» պատմվածքի համար:
- Գրեթերթի 2010-ի մրցանակ «Actus Tragicus» էսսեի համար։
- Նարցիս 2009 թվականի գրական հանդեսի մրցանակ 2007-2008թթ տպագրած պատմվածքների համար:
- Նախագահի երիտասարդական մրցանակ 2009թ. գրականության անվանակարգում:
[խմբագրել] Զեկուցումներ
- 2009, նոյեմբերի 20 «Ռոբինզոնադ.Ուրիշների ուրիշը», ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի «Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական նստաշրջանում»։
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Արամ Պաչյանի «Ռոբինզոն և 13 պատմվածք» գիրքը
- Արամ Պաչյանի պատմվածքները Գրանիշում
- 34&Itemid= 4 Պատմվածքներ Նարցիս գրական հանդեսում
[խմբագրել] Աղբյուրներ
- 1932 Արամ Պաչյանի հարցազրույցը Գրանիշում
- Արամ Պաչյանի հարցազրույցը Առավոտ օրաթերթում
- 2715%3A6698&catid= 181%3An669&Itemid= 141&lang=hy Այցեքարտ երիտասարդ գրողներին