Մակդիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակդիր, էպիտետ (հին հունարեն՝ ἐπίθετον — «հավելում»), բանարվեստի և ոճաբանության հասկացություն։ Գեղարվեստական խոսքի ամենատարածված արտահայտամիջոցներից, որն առանձնահատուկ ձևով բնորոշում է առարկան, երևույթը, գործողությունը («լուսեղեն ճամփա» (Մ. Մեծարենց), «ողբանվագ, լացակումած լար» (Ե. Չարենց))։ Մակդիրը գեղարվեստական պատկեր ստեղծելու գլխավոր միջոցներից է։ Երբեմն մակդիրը կարող է խտացնել մի ամբողջ նկարագրություն («մահախուճապ սերունդներ» (Ա. Իսահակյան))։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png