Հրանտ Թամրազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամրազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Թամրազյան
Ծնվել էսեպտեմբերի 6, 1926(1926-09-06)[1][2]
Աչաջուր, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էփետրվարի 9, 2001(2001-02-09) (74 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ և գրական քննադատ
Հաստատություն(ներ)Հայպետհրատ և Երևանի պետական համալսարան[1][2]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ և ՀԳՄ
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1948)[1]
Կոչումակադեմիկոս[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[2] (1962)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Երեխա(ներ)Հրաչյա Թամրազյան
 Hrant Tamrazyan Վիքիպահեստում

Հրանտ Սմբատի Թամրազյան (սեպտեմբերի 6, 1926(1926-09-06)[1][2], Աչաջուր, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - փետրվարի 9, 2001(2001-02-09), Երևան, Հայաստան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1986), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[3], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (հայկական միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի «Հայ գրականություն» դասագրքի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1953)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Թամրազյանի հուշատախտակը Երևանում

1943-1948 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1951 թվականին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան։ 1952-1955 թվականներին աշխատել է Հայաստանի պետական հրատարակչությունում որպես ավագ խմբագիր։ 1954 թվականին «Շիրվանզադեի դրամատուրգիան» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1963 թվականին «Շիրվանզադե. կյանքը և գործը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1964 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1968-1980 թվականներին եղել է ԵՊՀ խորհրդահայ գրականության, 1980-2001 թվականներին՝ հայ գրականության ամբիոնի վարիչ։ 1986 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996 թվականին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[4]։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։

Վախճանվել է 2001 թվականի փետրվարի 9-ին Երևանում։ 2006 թվականից Իջևանի շրջանի Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցը կոչվում է Հրանտ Թամրազյանի անունով։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է ավելի քան 300 գիտական հոդվածների և ուսումնասիրությունների, 40 մենագրության, ուսումնական ձեռնարկների, դպրոցական ու բուհական դասագրքերի[5]։

Թամրազյանի «Խմբապետ Շավարշը պատմական դարաշրջանի լույսի տակ» (Երևան, 1962) ուսումնասիրությունը նոր հուն բացեց հայ գրականագիտական մտածողության մեջ։

Թամրազյանը կարևոր դերակատարություն է ունեցել արևմտահայ քնարերգուների, մանավանդ Մեծ եղեռնին զոհ դարձած հայ բանաստեղծների ստեղծագործության արժևորման, ինչպես նաև 1930-ականներին զոհված կամ բռնադատված տաղանդավոր գրողների իրավունքների վերականգման գործում։ Նրա ջանքերով են համալսարանում կազմակերպվել «Չարենցյան ընթերցումներ և գիտական նստաշրջանները, որոնց նյութերը հրապարակվել են համանուն յոթ հատորներում[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)
  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (1974)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1986)
  • ՀԳՄ Մ. Նալբանդյանի անվան մրցանակ (1986)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երիտասարդ բանաստեղծի հասունությունը։ (Հրաչյա Հովհաննիսյանի մասին)։ Ավանգարդ, 1949[7]։
  • Առաջին գիրքը (Շահեն Թաթիկյանի « Հաղթանակի օրը» գրքի մասին)։ Գրական թերթ, 1950։
  • Բանաստեղծուհու նոր գիրքը։ (Սիլվա Կապուտիկյանի« Այս իմ երկիրն է» գրքի մասին), 1950։
  • Հայ դրամատուրգիայի հիմնադիրը (Գ. Սունդուկյանի ծննդյան 125-ամյակի առթիվ), Ավանգարդ, 1950։
  • Մեծ թեման փակուղու առաջ (Քրիստափոր Թափալցյանի« Պատերազմ» վեպի 2-րդ հատորի մասին)։ Գրական թերթ, 1950։
  • Բանաստեղծությունների երեք ժողովածու (Վահագն Դավթյանի, Հրաչյա Հովհաննիսյանի և Պարույր Սևակի առաջին ժողովածուների մասին), 1951։
  • Հովհաննես Շիրազի «Գիրք խաղաղության և սիրո» գիրքը։ Գրական թերթ, 1951։
  • Համո Սահյանի «Սլացքի մեջ» գիրքը։ Ավանգարդ, 1951։
  • Հաղթանակի պայծառ հավատով (Զ. Մարգարյանի «Ակնարկներ և պատմվածքներ» գրքի մասին)։ Գրական թերթ, 1951։
  • Պետրոս Դուրյան (Ծննդյան 100-ամյակի առթիվ)։ Ավանգարդ, 1952։
  • Շիրվանզադեն և ռեալիստական դրամատուրգիայի մի քանի հարցեր։ Գրական թերթ, 1952։
  • Պոեզիան և կյանքը, Պոեզիայի հարցերը քննարկման արդյունքում, 1953։
  • Ետպատերազմյան սովետահայ պոեզիան (ՀՍԳ 3-րդ համագումարում կարդացված զեկուցումից)։ Գրական թերթ, 1954։
  • Մեծ բովանդակություն բարձր արվեստի համար։ Սովետական գրականություն և արվեստ, 1954։
  • Շիրվանզադեի դրամատուրգիան, Երևան 1954։
  • Ալեքսանդր Շիրվանզադե (Մահվան 20-ամյակի առթիվ), 1955։
  • Ժողովրդի գրողը (Վրթանես Փափազյանի մասին), 1955։
  • Ալեքսանդր Շիրվանզադե։ Կյանքն ու գործունեությունը, Երևան, 1956։
  • Драматургия Ширванзаде: (Пер. с арм. Г. Татосян), Ер., 1956.
  • Прямой разговор: (О поэзии Советской Армении), 1956.
  • Հայ քննադատություն, երեք հատոր։
  • Շիրվանզադեի դրամատուրգիան, 1956։
  • «Հայ գրականության» դասագիրք 9-րդ դասարանի համար, 1957։
  • Շիրվանզադե, 1958։
  • Շիրվանզադե. կյանքը և գործը, 1961։
  • Արսեն Հարությունի Տերտերյան։ Հայկական ԽՍՌ, ԳԱ Հրատարակչություն, 1966, էջ 70[8]։
  • Գրական ուղիներում, 1973։
  • Գրական դիմանկարներ։ Հոդվածներ։ Հայաստան հրատարակչություն, 1975[9]։
  • Սովետահայ գրականության պատմություն։ Դասագիրք։ Լույս, 1984, էջ 608[10]։
  • Հայ քննադատություն։ 19-րդ դար Գիրք Գ։ Նաիրի, 1985, էջ 685[11]։
  • Բանաստեղծության հազարամյա խորհուրդը։ Ընտիր երկեր։ Սովետական գրող, 1986, էջ 526[12]։
  • Հակոբ Ասատուրյան։ Կյանքը և գործը։ ԵՊՀ, 1993, էջ 139[13]։
  • Հովհաննես Թումանյան. բանաստեղծը և մտածողը, 1995։
  • Հայ քնարերգուներ, Հատոր 2։ Նաիրի, 1996[14]։
  • Հայ քնարերգուներ, գիրք Ա, Բ, Ե., 1999:
  • Նահապետ Քուչակի բանաստեղծական աշխարհը։ ԵՊՀ հրատ., 2001, էջ 647[15]։
  • Հուշերիս հետ։ Նաիրի, 2002, էջ 279[16]։
  • Սիամանթո։ Նաիրի, 2003, էջ 238[17]։
  • Սիամանթո, 1964, 1969, 2004։
  • Հայ գրականություն 10։ Լույս, 2005, էջ 198[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  4. «Հրանտ Թամրազյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  6. «Հրանտ Թամրազյանի մասին AV production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Հրանտ Թամրազյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  8. Թամրազյան, Հրանտ (1966). Արսեն Հարությունի Տերտերյան. Հայկական ՍՍՌ. ԳԱ Հրատարակչություն.
  9. Թամրազյան, Հրանտ (1975). Գրական դիմանկարներ։ հոդվածներ. "Հայաստան" Հրատարակչություն.
  10. Թամրազյան, Հրանտ Սմբատի (1984). Սովետահայ գրականության պատմություն։ Դասագիրք. Լույս.
  11. Թամրազյան, Հրանտ Սմբատի (1985). Հայ քննադատություն։ 19-րդ դար Գիրք Գ. Նաիրի.
  12. Թամրազյան, Հրանտ Սմբատի (1986). Բանաստեղծության հազարամյա խորհուրդը։ ընտիր երկեր. Սովետական գրող.
  13. Թամրազյան, Հրանտ Սմբատի (1993). Հակոբ Ասատուրյան։ Կյանքը եւ գործը. ԵՊՀ. ISBN 9785808402195.
  14. Թամրազյան, Հրանտ Սմբատի (1996). Հայ քնարերգուներ. Նաիրի. ISBN 9785550011515.
  15. Թամրազյան, Հրանտ Սմբատի (2001). Նահապետ Քուչակի բանաստեղծական աշխարհը. ԵՊՀ հրատ. ISBN 9785550012161.
  16. Թամրազյան, Հրանտ Սմբատի (2002). Հուշերիս հետ. Նաիրի. ISBN 9785550012710.
  17. Թամրազյան, Հրանտ Սմբատի (2003). Սիամանթո. Նաիրի. ISBN 9785550013441.
  18. Թամրազյան, Հրանտ Սմբատի (2005). Հայ գրականություն 10. Լույս. ISBN 9785545015160.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Թամրազյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Թամրազյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 136