Սմբատ Բյուրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Սմբատ Բյուրատ (Տեր-Ղազարենց)
Սմբատ Բյուրատ
Սմբատ Բյուրատ.jpg
Ծնվել է մարտի 151862
Ծննդավայր Զեյթուն
Վախճանվել է ապրիլի 26, 1915 (53 տարեկանում)
Վախճանի վայր Այաս
Մասնագիտություն հրատարակիչ
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Փարիզի համալսարան
Ալմա մատեր Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան
Սորբոնի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ «Յըլտզե Սասուն»
«Սասունեն ետքը»
«Իննսունվեցը»
[[s:
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
|Աշխատություններ]]ը Վիքիդարանում

Սմբատ Բյուրատ (Տեր Ղազարյանց, (1862, մարտի 15, Զեյթուն - 1915, ապրիլի 26, Այաս), հայ արձակագիր, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Զեյթունում, կրթությունն ստացել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, որն ավարտել է 1880 թվականին, վերադարձել հայրենիք, նշանակվել Մարաշի Կիլիկյան ընկերության դպրոցի տնօրեն։ Այնուհետև պաշտոնավարել է Զեյթունի միացյալ ընկերության միացյալ ընկերության կենտրոնական վարժարանում։ 1880 թվականից սովորել է Սորբոնի համալսարանում։ 1885 թվականին Սիս քաղաքում բաց է արել վարժարան, սակայն կարճ ժամանակից փակել է և տեղափոխվել Պոլիս, զբաղվել գրականությամբ։ Եղել է հնչակյան կուսակցության անդամ։ 1896 թվականի կոտորածներից հետո ընտանիքով փախել է Եգիպտոս, Կահիրեում հիմնադրել «Կեդրոնական կրթարան» վարժարանը, հրատարակել «Փյունիկ» կիսամյա պարբերականը, ապա՝ «Նոր օր» եռօրյա թերթը։

1907 թվականին մեկնել է Ռումինիա, իսկ օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել Պոլիս, խմբագրել «Մանզումեի էֆքյար» օրաթերթը, այնտեղ տպագրելով «Բանտե բանտ» վեպը, որ առանձին գրքով լույս է տեսել 1910 թվականին։ 1909-1910 թթ. հրատարակել է «Բուրգերեն», «Ավարայրրի արծիվը», «Վեղարավոր հերոսը», «Զեյթունցի վարդապետը» երկերը, ապա՝ ծավալուն վեպեր՝ «Յըլտզե Սասուն», «Սասունեն ետքը», «Իննսունվեցը» վեպերը, որոնք լույս են տեսել 1910-1912 թթ.։ Նրա գրչին են պատկանում նաև «Ազատության համար», «Զեյթունի վրեժը», «Որդեսպան ծնողքը», «Վերջին բերդը», «Արյունի ճամբուն վրա», «Արյունի ձորը» և այլ վեպեր։

Գրել է նաև պատմական աշխատություններ, ինչպես՝ «Հայկական ընդհանուր պատմություն» (1912), «Արևելյան խնդիր» (1914) և այլն։ Ժամանակին հայ մամուլում տպագրել է բազմաթիվ հոդվածներ սեփական ստորագրությամբ և Հայկ, Լևոն, Ապտակ, Թաթ, Մտրակ, Խայթոց, Լեռնորդի և այլ ծածկանուններով։

1997 թվականին Երևանի №125 միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Սմբատ Բյուրատի անունով[1]։

Մահը[խմբագրել]

Սպանվել է 1915 թվականին Պոլսի հայ մտավորականների հետ միասին։ Անտիպ երկերից «Լեռնականի մը հուշատետրը» հետմահու լույս է տեսել «Բազմավեպ» պարբերականում, 1931-1932 թվականներին։[2]

Երկեր[խմբագրել]

  • Բանաստեղծական երկեր, հ1. (Կ. Պոլիս, 1909)
  • «Ավարայրի առյուծը կամ Վարդանանք» (Կ. Պոլիս, 1909)։
  • «Վեղարավոր հերոսը» (Կ. Պոլիս, 1909)։
  • «Զեյթունցի վարդապետը» (1910)։
  • «Իննսունվեցը» (Կ. Պոլիս, 1911). (Նովել)։
  • «Սասունեն ետքը» 1. Դիակապուտները. (Կ. Պոլիս, 1911). (Նովել)։
  • «Սասունեն ետքը» 2. Դեպի Ելտեզ (Կ. Պոլիս, 1911). (Նովել)։
  • Բանտե բանտ 5 հ. (Կ. Պոլիս, 1910). (Նովել)։
  • «Վերջին բերդը» (Կ. Պոլիս, 1914). (DԴրամա)։
  • «Արյունի ձորը» (հրատարակվել է հետմահու։ Կ. Պոլիս, 1919). (Պատմավեպ)։
  • Սմբատ Բյուրւստի վիպաշխարհը (Վեպերի վերապատումներ, քննություն, բնագրեր), Ե., 2002։

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Սմբատ Բյուրատի անվան Երևանի №125 միջնակարգ դպրոց
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան», էջ 200։ 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝