Երուխան
| Երուխան | |
|---|---|
գրող, հրապարակախոս, թարգմանիչ, մանկավարժ |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Երվանդ Պողոսի Սրմաքեշխանլյան |
| Ծննդյան օր՝ | հուլիս 1870 |
| Ծննդավայր՝ | Կոստանդնուպոլիս (Թուրքիա) |
| Վախճանի օր՝ | 1915 |
| Վախճանի վայր՝ | Խարբերդ (Մեծ եղեռնի զոհ) |
Երուխան, Երվանդ Պողոսի Սրմաքեշխանլյան (հուլիս 1870 - 1915) - հայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ և մանկավարժ:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է 1870 թվականին Կոստանդնուպոլսում: Սովորել է ծննդավայրի Ներսեսյան և Կեդրոնական վարժարաններում: 1890 թվականից աշխատել է «Արևելք» խմբագրությունում: 1891-1896 թվականներին «Արևելք»-ի և «Մասիս»-ի էջերում հրատարակել է մի շարք նովելներ՝ շարունակելով ու զարգացնելով 1880-ական թվականների արևմտահայ ռեալիստական գրականության ավանդույթները: 1896 թվականի հայկական կոտորածների օրերին տեղափոխվել է Բուլղարիա, 1904 թվականին անցել Եգիպտոս: Տարագրության մեջ (1899-1908) շարունակել է գրական, խմբագրական աշխատանքը, զբաղվել մանկավարժությամբ (Վառնայի, Ալեքսանդրիայի, Կահիրեի ազգային վարժարաններում): Գաղթական, Ե. Գաղթական, Աշուղ ծածկանուններով Կոստանդնուպոլսի «Բյուզանդիոն» թերթում հոդվածներ է տպագրել հայ գաղթականների կյանքից: 1908 թվականին Երիտթուրքական հեղափոխությունից հետո, վերադարձել է Կոստանդնուպոլիս, նշանակվել է «Արևելք» թերթի խմբագիր, միաժամանակ դասավանդել ազգային Կեդրոնական, իսկ 1913 թվականից՝ Խարբերդի ազգային վարժարաններում: Սպանվել է Խարբերդում 1915 թվականին՝ Մեծ Եղեռնի ժամանակ:
[խմբագրել] Ստեղծագործություններ
- 1891-1896 թվականներին «Արևելք»-ի և «Մասիս»-ի էջերում տպագրված նովելներ՝
- «Պապուկը»
- «Մեզատճին»
- «Հյուծախտավորը»
- «Լվացարարուհին»
- «Գինովին վարձը»
- «Ձուկին փոխարեն»
- «Կաղընդչէքը» — պատմվածք 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում
- «Սայլորդը»— պատմվածք 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում
- «Արյան ուժը»— պատմվածք 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում
- «Գաղթականները»— անավարտ վեպ 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում
- «Ամիրայի աղջիկը»— վեպ 1900, տպագրվել է «Արևելք» թերթում
[խմբագրել] Թարգմանություններ
- Ա. Դոդե «Ջեկ» 1896, տպագրվել է «Արևելք» թերթում
- Հ. Մալո «Ընտանիքը» 1894-1895, տպագրվել է «Արևելք» թերթում
- Ժ. Լերմինա «Փարիզի գայլերը» 1894-1895, տպագրվել է «Արևելք» թերթում
- Ժ. Մարի «Դժգույն աղջիկը» 1894, տպագրվել է «Արևելք» թերթում