Մառի Պեյլերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մառի Պեյլերյան
արմտ. հայ.՝ Մառի Պեյլերեան
Դիմանկար
Ծնվել էմարտի 31, 1877(1877-03-31)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1915[2]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունԷսայան վարժարան[2]
Մասնագիտությունխմբագիր, ուսուցչուհի, հասարակական գործիչ և ֆեմինիստ
ԱշխատավայրԱրտեմիս[2], Կեդրոնական վարժարան, Էսայան վարժարան և Հնչակ[2]
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն[2]

Մառի Պեյլերյան (մարտի 31, 1877(1877-03-31)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1915[2], Կոստանդնուպոլիս[1]), հայ խմբագիր, մանկավարժ և հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մառի Պեյլերյանը ծնվել է 1877 թվականին, Պոլսում։ Կրթվել, և ապա դասավանդել է Կոստանդնուպոլսի Եսայան վարժարանում։ Ուսանողական տարիներից, որպես սկսնակ գրող, աշխատել է «Արևելք» թերթում[3]։ Ներգրավված է եղել Հնչակյան կուսակցության հայ ազատագրական շարժման մեջ։ Եղել է Կոստանդնուպոլսի 1895 թվականի սեպտեմբերի 18-ի «Բաբը Ալիի» խաղաղ ցույցի կազմակերպիչներից, որի պատճառով հետապնդվել է և անցել ընդհատակ։ 1896 թվականին, ձերբակալությունից խուսափելով, ապաստանել է Եգիպտոսում։

Պաշտոնավարելով Ալեքսանդրիայի հայկական վարժարանում՝ 1902-1903 թվականներին հիմնել ու խմբագրել է «Արտեմիս» ընտանեկան, գրական հանդեսը։ Պարբերականի հրապարակումից առաջ Պեյլերյանի ամուսինը՝ Ավո Նակաշյանը[3], Խրիմյան Հայրիկի աջակցությունը ստանալու նպատակով այցելել է Էջմիածին և ստացել նրա լիակատար աջակցությունը, ով է համաձայնել է նաև օգնել Պեյլերյանին իր նոր նախագծի հարցում[3]։

1908 թվականին Օսմանյան սահմանադրության վերահաստատումից հետո, Պեյլերյանը վերադարձել է Թուրքիա, դասավանդել Իզմիրի Կեդրոնական, ապա Եվդոկիայի հայկական վարժարաններում։ Աշխատել է նաև «Դէպի վեր» խորագրով իր ստեղծագործությունների հավաքածուի վրա[3]։ Զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ։

Մառի Պեյլերյանի հրապարակախոսական, մանկավարժական երկերում, գրական ստեղծագործություններում արծածված են հայրենիքի ազատության, հայ կնոջ իրավահավասարության, մտավոր և ֆիզիկական դաստիարակության հարցեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառի Պեյլերյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։