Հրանտ Մաթևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Մաթևոսյան
Hrant Matevosyan.jpg
գրող, սցենարիստ
ԱԱՀ՝ Հրանտ Մաթևոսյան
Ծննդյան օր՝ փետրվար 12, 1935
Ծննդավայր՝ ՀԽՍՀ, Թումանյանի շրջան, գյուղ Ահնիձոր
Վախճանի օր՝ դեկտեմբերի 18, 2002
Վախճանի վայր՝ Երևան, Հայաստանի Հանրապետություն
Ազգություն Հայ
Պարգևներ և
մրցանակներ՝
1967 — "Дружба народов" ամսագրի մրցանակ
1984 — Գրականության ՀԽՍՀ պետական մրցանակ
1984 — Գրականության ԽՍՀՄ պետական մրցանակ
1996 — ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ

Հրանտ Իգնատի Մաթևոսյան (փետրվար 12, 1935, Թումանյանի շրջան, գյուղ Ահնիձոր - դեկտեմբերի 18, 2002, Երևան ), հայ արձակագիր, կինոսցենարիստ։

Կենսագրությունը[խմբագրել]

Ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կրովականի մանկավարժական ուսումնարանում: 1952 թվականից տեղափոխվել է Երևան: 1955-58 թթ. աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում: 1958-62 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։

Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս», լույս է տեսել 1967 թ.: ՍՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, կիրգիզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։ Ունի դուստր և որդի։

Կրթությունը[խմբագրել]

  • Կիրովականի մանկավարժական ինստիտուտ
  • 1958-1962 - Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվաբանական ֆակուլտետ։
  • 1966-1967 - Մոսկվայի բարձրագույն կինոսցենարական կուրսեր։
  • 1965-1967 - Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներ

Մրցանակները[խմբագրել]

Հիմնական ստեղծագործությունները[խմբագրել]

Ժողովածուներ[խմբագրել]

  • 1967 - «Օգոստոս» (Երևան, «Հայաստան»)
    • Արջը
    • Բեռնաձիեր
    • Թախիծ
    • Մենք ենք մեր սարերը
    • Միամիտ պատմություն
    • Շները
  • 1978 - «Ծառերը» (Երևան, «Սովետական գրող»)
    • Աշնան արև
    • Գոմեշը
    • Խումհար
    • Ծառերը
    • Մեծամոր
    • Մեսրոպ
    • Սկիզբը
  • 1978 - «Մեր վազքը» (Երևան, «Սովետական գրող»)
    • Բաց երկնքի տակ հին լեռներ
    • Իմ գայլը
    • Կանաչ դաշտը
    • Հացը
    • Մեր վազքը
    • Պատիժը
  • 1983 - «Տերը» (Երևան, «Սովետական գրող»)
    • Այս կանաչ կարմիր աշխարհը
    • Աշնան արև
    • Չեզոք գոտի (պիես)
    • Ջաղացը
    • Տերը

Հրապարակախոսություն, էսսեներ, հոդվածներ[խմբագրել]

  • Մեծամոր
  • Սպիտակ թղթի առջև
  • Ես ես եմ

Կինոսցենարներն ու պիեսները[խմբագրել]

Գրականություն Հրանտ Մաթևոսյանի մասին[խմբագրել]

  • Կիմ Աղաբեկյան, Հրանտ Մաթևոսյան. Ծմակուտի վիպասքը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1988, 356 էջ։
Մահարձանը Պանթեոնում

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են