Ծնվել է Սուրմալուի գավառիԷվջիլար գյուղում։ 1932 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1935 թվականին ուսուցչություն է արել Երևանի դպրոցներում։ 1935-1938 թթ. սովորել է Լենինգրադի արվեստագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1938-1939 թվականներին եղել է «Գրական թերթի» խմբագրի տեղակալ, 1939-1941 թվականներին՝ Արմֆանի լեզվի և գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1941-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել հայրենական մեծ պատերազմին։ 1943-1944 թվականներին «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրն էր, 1944-1946 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղարը, 1946-1952 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա խորհրդային գրականության սեկտորի վարիչ, 1953-1954 թվականներին՝ նույն ինստիտուտի տնօրեն, 1954-1975 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղար։
Եղել է ՀԽՍՀ IV-VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1967-1971 թվականներին՝ ՀԽՍՀ գերագույն սովետի նախագահ։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 212)։