Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Տեսակակադեմիական ինստիտուտ
Հիմնադրված էմայիսի 25, 1960
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
ՀասցեМосква, Б. Тишинский пер., 12
Կայքkinobraz.ru(ռուս.)
Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (Ռուսաստան)##
Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (Ռուսաստան)
Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ, Ռուսաստան

Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (ռուս.՝ Высшие курсы сценаристов и режиссёров, ВКСР), մասնավոր կրթական բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հաստատություն Ռուսաստանի Դաշնությունում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ամենահին կրթական հաստատություն բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար, որը երկու տարով մասնագիտական կրթություն է տրամադրում սցենարիստներին, խաղարկային և վավերագրական ռեժիսորներին, նկարիչ-մուլտիպլիկատորներին, պրոդյուսերներին։

1956 թվականի հունիսին ԽՍՀՄ մշակույթի նախարարության հրամանով և կինոռոժիսոր Իվան Պիրևի նախաձեռնությամբ «Մոսֆիլմ» կինոստուդիայում ստեղծվել են «Ռեժիսորների բարձրագույն դասընթացներ»։ 1960 թվականի մայիսի 25-ին ԽՍՀՄ մշակույթի նախարարության հրամանով ստեղծվել են «Սցենարիստների բարձրագույն դասընթացները»։ 1963 թվականի մայիսի 11-ին «Ռեժիսորների բարձրագույն դասընթացները» և «Սցենարիստների բարձրագույն դասընթացները» միավորվել և դարձել են «Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն երկամյա դասընթացներ», 1995 թվականի սեպտեմբերի 14-ից՝ «Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ»[1]։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսորական ֆակուլտետ
  • Սցենարիստական ֆակուլտետ
  • Պրոդյուսերական ֆակուլտետ

Ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միխայիլ Մակլյարսկի, 1960-1972
  • Ի. Ա. Կոկորևա, 1972-1990
  • Լյուդմիլա Գոլուբկինա, 1990-2001
  • Անդրեյ Գերասիմով, 2001-2010
  • Վ. Ի. Սումենովա, 2010 թվականից

Դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վադիմ Աբդռաշիտով
  • Օդելիշա Ագիշև
  • Անդրեյ Դոբրովոլսկի
  • Ալեքսանդր Մուրատով
  • Նատալյա Ռյազանցևա
  • Ալլա Սուրիկովա
  • Լեոնիդ Տրաուբերգ
  • Վլադիմիր Ֆենչենկո
  • Վլադիմիր Խոտինենկո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]