Պատմվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմվածքը սյուժե ունեցող փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է։ Պատմվածքի մեջ նկարագրվում է կյանքի մի դեպք, դրվագ՝ կապված մեկ կամ մի քանի հերոսների հետ։ Պատմվածքի հիմքում հիմնականում ընկած է կենսական որևէ փաստ, իրական դեպք։

Պատմվածքի օրինակ է Ակսել Բակունցի «Սպիտակ ձին»։ Այդ պատմվածքը հայ գյուղացու ծանր կյանքի նկարագիրն է՝ առանց դեպքերի լայն ծավալման, դեպքերը զարգանում են մի գծով՝ կապված ձիահավաքի հետ, կերպարներն էլ ընդամենը մի քանիսն են։

Պատմվածքը շատ մոտ է նորավեպին (նովելին)։ Սակայն նորավեպի գործողություններն ավելի սրընթաց են, իսկ վերջավորությունը՝ անսպասելի։

Աղբյուր[խմբագրել]

  • Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 178։