Վիպակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիպակ - գրականության պատմողական ժանրերից մեկը, որը միջին տեղ է գրավում վեպի և պատմվածքի միջև։

Գործող անձանց թվով, կյանքի ընդգրկման ծավալով վիպակն ավելի մեծ է պատմվածքից և նորավեպից, բայց փոքր` վեպից։ Վեպի մի շարք գծեր հատուկ են նաև վիպակներին, և առհասարակ` վիպակն ու վեպը խստորեն սահմանազատել հնարավոր չէ։ Վիպակի մեջ ևս կարող են լինել սյուժետային մի քանի գծեր, էպիկական շարադրանքը կարող է տոգորվել քնարական կամ դրամատիկ շնչով։

Վիպակի նմուշներ են Ալեքսանդր Պուշկինի «Դուբրովսկին», Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան», Պրոսպեր Մերիմեի «Կարմենը», Մուրացանի «Առաքյալը», Շիրվանզադեի «Նամուսը» և այլն։

Կան վիպակներ էլ, որոնք ծավալի և ժանրային առանձնահատկությունների տեսակետից երբեմն համարվում են նաև պատմվածք (օրինակ` Մուրացանի «Նոյի ագռավը», Շիրվանզադեի «Կրակը»)։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս», էջ 279. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով