Ֆուտուրիզմ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտուրիզմը (futur- ապագա Ապագայապաշություն ) ավանգարդ արվեստի շարժում է։ Այն հղացել է Իտալացի բանաստեղծ Ֆիլիպպո Տոմազզո Մարինետտին։[1] 1909թ. Մարինետտին աշխարհով մեկ տարածում է մի մանիֆեստ, որը հայտարարում է անցյալի վերջը և ապագայի արվեստի ծնունդը։
[խմբագրել] Ֆուտուրիզմի մանիֆեստ
1909 թ. փետրվարի 20-ին իտալացի Յուրիստ և բանաստեղծ Ֆիլիպպո Տոմազզո Մարինետտին ֆրանսիական Լը Ֆիգարո հանդեսում հրապարակում է Ֆուտուրիզմի մանիֆեստը, այպիսով ծնունդ տալով այս շարժմանը։ Իսկ 1910թ. մարտի 3-ին Թուրինի Կեարելլա թատրոնում հրապարակվում է Ումբերտո Բոչչոնիիի կազմած Ֆուտորւստ նկարիչների մանիֆեստը հայտարարելով, որ.
- պետք է արհամարվեն նմանակման բոլոր ձևերը, իսկ ինքնատիպության բոլորձևերը պետք է փառաբանվեն։
- պետք է ապստամբել ներդաշնակություն և ճաշակ բառերի բռնակալության դեմ։ Այսպիսով պետք է ջախջախել Ռեմբրանդտի, Գոյայի և Ռոդենի աշխատանքները,
- արվեստի քննադատությունները կամ անօգուտ են, կամ վնասակար,
- պետք է ազատվել բոլոր հնացած և ծեծված թեմաներից և արտահայտել արդի կյանքի` պողպատի, արագության, հպարտության, տենդի հորձանուտը,
- խելագար մեղադրանքը, որ օգտագործվում էր նորարարներին լռեցնելու համար, պետք է համարել ազնվական և պատվաբեր տիտղոս,
- նկարչության մեջ կոմպլեմենտարիզմը բացարձակ անհրաժեշտություն է, ինչպես ազատ ոտանավորը պոեզիայում և պոլիֆոնիան երաժշտության մեջ,
- համընդհանուր դինամիզմը նկարչության մեջ պետք է ներկայացվի որպես դինամիկ զգայություն,
- անկեղծությունն ու անարատությունը, ավելի քան որևէ այլ որակ անհրաժեշտ են բնության նկարագրման համար,
- շարժումն ու լույսը քայքայում են մարմինների նյութականությունը։
[խմբագրել] Ֆուտուրիստ արվեստագետների ցանկ
- Կարլո Կարրա (1881-1966)
- Ումբերտո Բոչչոնի (1882-1916)
- Լուիջի Ռուսսոլո (1885-1947)
- Ջինո Սևերինի (1883-1966)
- Եղիշե Չարենց
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հերբերտ Ռիդ, "Արդի նկարչության համառոտ պատմություն", Սարգիս Խաչենց, 2002, Երևան, էջ 80