Երգիծանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքական ծաղրանկար

Երգիծանք (լատին․՝ satira), գրականության և արվեստի իրականության գեղարվեստական արտացոլման յուրահատուկ տեսակ։ Երգիծական ստեղծագործության հիմքում դրված է կոմիկականի գեղագիտական կատեգորիան։

Էություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգիծանք ենթադրում է կյանքի այնպիսի կողմեր, որոնք իրենց թերություններով հիմք են տալիս ծիծաղի համար։ Երգիծանք օգտվում է չափազանցման, գրոտեսկի, այլաբանության և գեղարվեստական պայմանականության այլ միջոցներից։ Հասարակական-գեղագիտական բարձր իդեալի դիրքերից այն դատապարտում է արատավոր երևույթը։ Երգիծանքում իդեալը արտահայտվում է բացասականի ժխտմամբ։ Դրանով իսկ այն դառնում է հնի և հետադիմականի դեմ մղվող պայքարի զենք։ Գեղարվեստում որոշ ժանրեր, գրեթե պարտադրաբար, կապված են կյանքի երգիծական ընկալման հետ, օրինակ, կատակերգությունը, վոդևիլը, առակը, ֆելիետոնը, պամֆլետը գրականության մեջ և թատրոնում, ծաղրանկարը, շարժը՝ կերպարվեստում։

Երգիծանքը կարող է հանդես գալ նաև մյուս գրական ժանրերում (վեպ, պատմվածք, պոեմ)։ Սկզբնավորվելով անտիկ գրականության մեջ, Երգիծանք համապատասխան փոփոխություններ է կրել հասարակության և արվեստի զարգացմանը զուգընթաց։ Բացառապես երգիծական տաղանդով օժտված գրողներից են Մոլիերը, Սվիֆտը, Նիկոլայ Գոգոլը, Մալտիկով Շչեդրինը։

Երգիծանքը հայ գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ գրականության մեջ այդպիսի դեմքեր են Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Լեռ Կամսարը։ Կերպարվեստում Երգիծանքի վարպետներից են Ու․ Տոգարթը, 0․ Դոմիեն, Տ․ Բիդաորուպը, հայ իրականության մեջ՝ Վլադիմիր Խոջաբեկյանը, Տ․ Շավարշը, Ս․ Արուտչյանը, Գեորգի Յարալյանը, սփյուռքում՝ Ալեքսանդր Սարուխանը, Չիկ Տամատյանը, Տիրան Աճեմյանը։ Տարբեր են լինում Երգիծանքի երանգները՝ անզիջող, ոչնչացնող ծաղրից (սատիրա) մինչև թերությունների մեղմ պատկերում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջրբաշյան է․, Գրականության տեսություն, 4 հրտ․, Երգիծանք, 1972 թվականին, էջ 95-101, 133—55, 392—96։
  • Озмитель Е․ К․, О сатире и юморе, Л․, 1973 года․ է․ Ջրբաշյան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 544