Վոդևիլ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոդևիլ (ֆրանսերեն` vaudeville, Vau de Vire - Նորմանդիայում տեղանք, որտեղ ծնվել է այս ժանրը) - դրամատիկական սեռի ժանր, կատակերգության տեսակ` գրավիչ ինտրինգով, խաղիկ-երգերով և պարերով թեթև պիես։
Որպես ինքնուրույն թատերական ժանր վոդևիլը ձևավորվեց ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։ Հետագայում վոդևիլը դարձավ զվարճալի ժանր և տարածվեց Եվրոպայում։
Վոդևիլներ է գրել Գաբրիել Սունդուկյանը. «Գիշերվա սաբրը խեր է», «Օսկան Պետրովիչը էն կինքումը», «Եվայլն կամ նոր Դիոգինես»։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան», էջ 232.