Նորմանդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոն Սեն Միշել լեռը
Նորմանդիայի քարտեզ

Նորմանդիա (ֆր.՝ Normandie), պատմական շրջան Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, այժմ ներառում է երկրի երկու շրջան՝ Վերին Նորմանդիա և Ստորին Նորմանդիան։ Հայտնի է իր ֆերմաներով, խնձորի այգիներով և կաթնարդյունաբերությամբ, իսկ առաջին հերթին պանիրներով, այնպիսիք, ինչպիսին են Կամամբեր, Լիվարո և Պոն լ'Էվեկ։

Ընդհանուր բնակչությունը 3,2 միլիոն մարդ։

Հիմնական քաղաքներն են Կան, Շերբուր, Էվրյո, ՌուԵն, Գավր, Դյեպ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]