Մենք ենք, մեր սարերը (ֆիլմ)
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Մենք ենք, մեր սարերը
| Մենք ենք, մեր սարերը ' |
|
| Երկիր | |
|---|---|
| Թվական | 1969 |
| Լեզու | հայերեն |
| Ռեժիսոր | Հենրիկ Մալյան |
| Սցենարիստ(ներ) | Հրանտ Մաթևոսյան |
| Դերակատարներ | Մհեր Մկրտչյան Սոս Սարգսյան Արտավազդ Փելեշյան Խորեն Աբրահամյան Արմեն Այվազյան Ազատ Շերենց |
| Օպերատոր | Կարեն Մեսյան |
| Երաժշտություն | Տիգրան Մանսուրյան |
| Ընկերություն | Հայֆիլմ |
| Տևողություն | 94 րոպե |
Մենք ենք, մեր սարերը, Հենրիկ Մալյանի, ըստ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության նկարահանած գեղարվեստական կինոնկար։ Նկարահանվել է Հայֆիլմ կինոստուդիայում 1969 թվականին։
Բովանդակություն |
Սյուժեն [խմբագրել]
Իշխանի հոտում հայտնվում են անծանոթ ոչխարներ և նա երեկոյան աշխատանքից հոգնած հովիվներին ու հնձվորներին առաջարկում է մորթել ոչխարները։ Առանց երկար-բարակ մտածելու, ընկերովի մորթում են ոչխարներն ու խորոված պատրաստում։ Խորովածն ուտելու պահին հայտնվում է Ռևազն ու միանում նրանց կերուխումին։ Ուտելուց հետո Ռևազը հիշում է, որ ոչխար է կորցրել ու հովիվներին հարցնում է, թե նրանք անծանոթ ոչխարներ չե՞ն տեսել արդյոք։ Իշխանն ու ընկերները հասկանում են, որ իրենց մորթածը Ռևազի ոչխարներն էին ու փորձում են վերջինիս խաբելով ճանապարհ դնել։ Միջամտում են Զավենն ու Պավլեն, ովքեր կոպտում են Ռևազին։ Ռևազի կինը դիմում է միլիցիային, և գյուղ գործուղված քննիչը փորցում է քանդել պատմության կծիկը։ Սակայն լեյտենանտը հասկանում է, որ արվածը դիտավորյալ գողություն չէ և որոշում է հետաքննություն չանցկացնել։ Բայց իր ղեկավարության առաջ անաչառ երևալու համար նա սկսում է, օրենքի տառին համապատասխան, հետաքննել գործն ու հարցաքննել մասնակիցներին։
Քննությունը շարունակելու համար լեյտենանտը որոշում է գործի մասնակիցներին՝ Իշխանին, Ավագին, Պավլեին, Զավենին ու Ռևազի, տանել միլիցիայի բաժանմունք։ Իսկ քանի որ հենց այդ օրերին գյուղից պետք է ոչխարներ տանեին մթերակայան, նրանք քաղաք են գնում սարերով՝ իրենց հետ տանելով մթերման հոտը։
Ստեղծագործական խումբ [խմբագրել]
- Սցենարիստ՝ Հրանտ Մաթևոսյան
- ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան
- օպերատոր՝ Կարեն Մեսյան
- կոմպոզիտոր՝ Տիգրան Մանսուրյան
- նկարիչներ՝ Ստեփան Անդրանիկյան, Մ. Առաքելյան
- հնչյունային ռեժիսոր՝ Կարեն Կուրդիյան
- խմբագիր՝ Վ. Մնացականյան
Դերերում [խմբագրել]
- Լեյտենանտ — Սոս Սարգսյան
- Իշխան — Մհեր Մկրտչյան
- Պավլե — Խորեն Աբրահամյան
- Ավագ — Ազատ Շերենց
- Զավեն — Արմեն Այվազյան
- Ռևազ — Արտավազդ Փելեշյան
Թևավոր խոսքեր [խմբագրել]
- — Ուսիդ կեղտը մաքրիր։
— Սա կեղտ չի, թրիք է։ Կեղտն ու թրիքն էլ չեք տարբերում։ - Բա կարծում ես մի մարդով եզ շուռ տալը հե՞շտ է, մի մարդ սկի մի կնիկ էլ չի կարող շուռ տալ, ուր մնաց մի եզ:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- http://www.gaiff.am/am/films/2005/weandourmountains/ «Ոսկե Ծիրան»կինոփառատոնիկայք